News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ամենահայտնի հեռուստահաղորդավարներից մեկը` Քրիս Մեթյուսը, հեռացել է աշխատանքից կանանց ուղղված անհարիր հայտարարությունների համար իր հասցեին հնչեցված մեղադրանքներից մի քանի օր անց, հայտնում է BBC News-ը:

74-ամյա Մեթյուսը, ով երկար տարիներ հանդիսանում է MSNBC-ի հաղորդավարը, երկուշաբթի օրը Հարդբոլ շուոի ժամանակ ասել է, որ սա իր վերջին եթերն է եւ ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար: Բացի այդ, նա մեկնաբանել է իր դեմ առաջադրված մեղադրանքները` հայտարարելով, որ «հաճոյախոսությունները կնոջ արտաքին տեսքի վերաբերյալ, որոնք որոշ տղամարդիկ, այդ թվում` նաեւ ես, կարող էին սխալմամբ նորմալ համարել, այդպիսին չեն հանդիսանում»: Հաղորդավարը հավելել է, որ աշխատանքից հեռանալու մասին որոշում է կայացրել հեռուստաալիքի հետ բանակցություններից հետո:

Անցյալ ուրբաթ լրագրող Լորա Բասեթը, որը մասնակցում էր հայտնի հաղորդավարի շոուին, GQ ամսագրի համար հոդված էր գրել, որում Քրիս Մեթյուսին մեղադրել էր արտահայտությունների համար, որոնք իրեն ստիպել են անհարմար զգալ: Նա գրել էր, որ մինչ շուոի սկսելը հանդերձարանում Մեթյուսը նայել է իրեն եւ ասել. «Ինչո՞ւ ես մինչեւ հիմա Ձեզ չեմ սիրահարվել»: Լրագրողը գրել է, որ այս հայտարարությունից հետո ինքը նյարդայնորեն ծիծաղել է եւ ոչինչ չի ասել, իսկ հաղորդավարը շրջվել է դեպի դիմահարդարը եւ ասել, որ «շարունակի դիմահարդարումը, որպեսզի նա շարունակի սիրահարվել իրեն»: Այնուհետեւ Մեթյուսը ուշադիր նայել է կնոջ կարմիր զգեստին եւ հարցրել` արդյոք նա ժամադրության է գնում:

Հեռուստաալիքը նշում է, որ MSNBC-ի առաջատար հաղորդավարին առաջին անգամ չէ, որ մեղադրում են կանանց հասցեին ոչ պատշաճ արտահայտությունների մեջ: Այդպես, 2016-ին նա քննադատել էր Միացյալ Նահանգների առաջին տիկնոջ` Մելանյա Թրամփին, ԱՄՆ նախագահի հետ միասին ընտրողների հետ հանդիպման ժամանակ նրա քայլվածքի համար, իսկ 2011-ին Մեթյուսը կատակել էր ԱՄՆ փոխնախագահի «թեժ» թեկնածու Սառա Փալինի մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ