News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի հետ կապված տուրիստական այցերի չեղարկումներ են գրանցվել ոչ միայն Ծաղկաձորի ուղղությամբ, այլեւ` ամբողջ Հայաստանի, եւ բաժին են ընկնում մարտ, ապրիլ եւ մի փոքր էլ մայիս ամիսներին: Այս մասին մարտի 3-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով` դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ վիճակագրական փոփոխությունների է դա հանգեցնելու մինչեւ տարեվերջ:

«Օրինակ, այն տարում, երբ խուճապ էր առաջացել թռչնագրիպի պատճառով, համաշխարհային տուրիզմը նախորդ տարիների համար աննախադեպ աճ էր գրանցել: Այնպես որ, դժվար է հստակ կանխատեսել, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն կունենա տարեվերջյան ցուցանիշների վրա»,- ասաց նա:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ տուրիզմը միշտ զգայուն է փոփոխվող պայմանների, այդ թվում նաեւ պատերազմների, լարված քաղաքական իրավիճակների եւ հիվանդությունների նկատմամբ, և կորոնավիրուսը նույնպես չի կարող չազդել պոտենցիալ տուրիստի տրամադրության վրա եւ մտահոգություններ չառաջացնել:

«Հայաստանում արվում է ամեն ինչ` խուճապը վերացնելու համար, եւ ամեն ինչ վերահսկվում է: Հետեւաբար, իմաստ չունի չեղարկել, օրինակ, ուղեւորությունները դեպի Ծաղկաձոր միայն այն պատճառով, որ մարդիկ այնտեղ կարանտին են անցնում` հաշվի առնելով, որ նրանք չեն հեռանում հյուրանոցից, իսկ Golden Palace-ը բարձրունքի վրա է»,- շեշտեց փորձագետը:

Նա վստահություն հայտնեց, որ որեւէ ռիսկ չկա, եւ ավելին, պատշաճ գովազդի դեպքում կարելի է նույնիսկ մեծացնել պոտենցիալ զբոսաշրջիկների հետաքրքրությունը Ծաղկաձորի նկատմամբ, քանի որ կարանտինի շրջանում այնտեղ մարդկանց համար ծայրահեղ հարմարավետ պայմաններ են ստեղծվել, ինչը, անշուշտ, հումանիզմի դրեւորում է:

«Եթե համեմատել նրա հետ, թե ինչպես են մարդիկ կարանտին անցնում Ադրբեջանում, տարբերությունը Հայաստանի օգտին զգալի է, եւ այդ գործոնը, գրագետ մոտեցման դեպքում, կարել է որպես տուրիստական գովազդ օգտագործել»,- եզրափակեց Մեխակ Ապրեսյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ