News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Իրանի հետ սահմանային ռեժիմի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե հարեւան երկրում ինչպիսին կլինի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի դինամիկան, եւ թե այնտեղ ինչպես կվարվի վիրուսի դեմ պայքարը: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա պարզաբանմամբ՝ եթե լինեն դրական փոփոխություններ, ապա իշխանությունները համապատասխան որոշում կընդունեն: «Իրավիճակը փոփոխվում է ամենօրյա ռեժիմում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ ապահովվում է անվտանգության շատ բարձր մակարդակ»,- հավաստիացրեց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ մտցված սահմանափակումների հետեւանքով տնտեսական էֆեկտը գնահատելու համար ժամանակ է հարկավոր: «Հայաստանը սերտ տնտեսական կապեր ունի նաեւ Չինաստանի հետ, որտեղից վիրուսը սկսել է տարածվել, սակայն այս իրավիճակը գլոբալ ազդեցություն ունի: Կարծում եմ, որ դրան պետք է արձագանքել վիրուսի դեմ պայքարով»,- ամփոփեց պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Կառավարությունը Իրանի հետ ցամաքային եւ օդային հաղորդակցության սահմանափակումներ է մտցրել՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքից խուսափելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ