News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը շատ փոքր, նվազ ֆիգուր է իրավապաշտպանների վրա մատ թափ տալու համար: Այս մասին այսօր՝ մարտի 5–ին, Կառավարության դիմաց լրագրողների հետ զրուկցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցն՝ անդրադառնալով Բալայանի նախորդ շաբաթ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրավապաշտպանները փորձում են զոհվածների հարազատներին հրահրել որոշակի գործողությունների՝ հավելելով, թե շուտով իրավապահները կսկսեն զբաղվել նրանցով։

«Նա անգամ խիզախություն չունի անուններ նշելու, որովհետեւ խիզախ սպան կարողանում է խուսափել պատասխանատվությունից, կարողանում է անուններ նշել, նաեւ կարողանում է հետամուտ լինել, որ այդպիսի ստոր ու սրիկա մարդկանց պատասխանատվության ենթարկել։ Քանի դեռ պարոն Բալայանն այքնան չի մեծացել, որ կարողանա անուններ տալու, պատասխանատվությանը հետամուտ լինելու, լավ կլինի դիմում գրի հեռանա»,– ասաց Կարապետյանցը

Նրա խոսքով՝ ամենակարեւոր արդյունքն այս պահին այն է, որ բանակում վերջին մեկ ամսում մահվան դեպքեր չեն գրանցվել։

«Այս պայքարի արդյունքն այն է, որ շուրջ մեկ ամիս է մենք չունենք գեթ 1 զոհ, ունենք ընդամենը 1 վիրավոր զինվոր, այն էլ հակառակորդի կրակոցից»,– նշեց իրավապաշտպանը։

Կարապետյանցի խոսքով՝ վարչապետի եւ ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպելու իրենց պահանջը ուժի մեջ է. «Շատ եմ ցավում, որ պարոն վարչապետը ժամանակ է գտնում մետրոյում բուկլետ բաժանելու, փողոցում սելֆիներ անելու համար, հանդիպումներ կազմակերպելու, բայց ժամանակ չի գտնում ամենակարեւոր հարցի շուրջ հանդիպում կազմակերպելու։ Տենդենցը կա ու կլինի այնքան ժամանկ քանի դեռ չեն եղել համակարգային փոփոխություններ, այս գործերի չբացահայտումն ապացուցում է դա եւ ավելորդ ապացույցներ, օդից երազանքներ փնտրելու կարիք չկա։ Փողոցում՝ պատի տակ կանգնելով չես կարող փոփոխություններ առաջարկել, ի վերջո պետք է հասկանանք ինչ հանձնարարություններ է տվել Փաշինյանը, որպեսզի դրա շրջանակներում նաեւ մենք կարողանանք լրացումներ անել։ Ոնց տեսնում եք, տեսող, լսող չկա եւ հանդիպելու ցանկություն չկա, շատ ավելի կարեւոր է փողոցում բուկլետներ բաժանելը, քան սպանված զինվորների հարազատների հետ հանդիպելը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ