News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են օրինաստեղծ գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:

Պատվիրակության այցի նպատակն էր գնահատել օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համագործակցության ընթացքում առաջացող կարիքները եւ նպաստել այդ գործընթացում շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանը:

Փոխնախարարը ողջույնի խոսքում կարեւորել է միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով օրենսդրական մշակումների գործընթացի զարգացումն ու կատարելագործումը՝ դրանք առավել թափանցիկ եւ ներառական դարձնելով:

Քրիստիննե Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է օրինաստեղծ գործընթացի ամբողջական շղթան՝ ընդգծելով, որ գործող Խորհրդարանի կողմից զգալիորեն ավելացել են օրենսդրական նախաձեռնությունները, որի համատեքստում օրենսդիր եւ գործադիր սահուն համագործակցությունը խթանելու համար կարեւորել է Խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:

Փոխնախարարը կարեւորել է նաեւ Խորհրդարանում օրենսդրական նախաձեռնությունների աշխատանքային խմբերի ձեւավորման, օրենսդրական պլանավորման սկզբունքների, ինչպես նաեւ տարբեր կոմիտեների ու խմբակցությունների միջեւ աշխատանքների համակարգումը:

Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին՝ Քրիստիննե Գիրգորյանն անդրադարձել է հանրության համար Կառավարության օրենսդրական նախագծերի հասանելիությանը հանրային քննարկման էլեկտրոնային հարթակի միջոցով, ինչպես նաեւ ներկայացրել տարբեր գերատեչությունների օրինաստեղծ նախաձեռնությունների տրամաբանությունը՝ նկարագրելով ոլորտային ռազմավարական պլանավորման գործընթացը, որի շրջանակում էլ նախանշվում են գերատեսչությունների օրենսդրական նախագծերի բովանդակությունները հաջորդող ժամանակահատվածում:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը շարունակական համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ