«Մոսկվա» կինոթատրոնում ապրիլի 23-ին կկայանա Արտակ Իգիթյանի «Վանա լճի լուսաբացը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսը, որում Հայոց ցեղասպանության թեման քննարկվում է փախստականների մի քանի սերունդների վրա ունեցած ազդեցության տեսանկյունից։ Բացի այդ, սա առաջին ֆիլմն է, որում նկարահանվել է թուրք դերասանուհի Գյունըշ Զանը։
Իրադարձությունները ծավալվում են Գարապետ Փամբուկչյանի ընտանիքում: Ֆիլմի հերոսները հայերի չորրորդ սերունդն են, որ արտագաղթել են Ամերիկա եւ գտնվում են ձուլման եզրին. մի կողմից որդին է, որ ապստամբել է հոր` արմատները պահպանելու փորձերի դեմ, մյուս կողմից թոռը` սիրահարված թրքուհուն:
Ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արեւմտյան Հայաստանում: Գլխավոր դերերում նկարվել են Ժան-Պիեռր Նշանյանը, Արեն Վաթյանը, Արեւիկ Մարտիրոսյանը, Գյունուշ Զանը, Կարեն Ջանգիրյանը:
Ֆիլմի ցուցադրումը կայանալու է ապրիլի 24-ից: