News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է խորհրդային ժամանակներից մնացած 49 պոչամբարներից 10-ի վերամշակման հնարավորությունը: Այս մասին հունվարի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում լեռնահանքային հանքավայերի ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականության եւ հիմնավորվածության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Ըստ նրա` դրված խնդիրը լուծելու համար մոտ 14 միլիարդ դրամ անհրաժեշտ կլինի, որը կտրամադրվի 2021 թվականի պետական բյուջեից: Բացի այդ, շրջակա միջավայրի նախարարությունը 5-ի փոխարեն պոչամբարների վտանգի 4 դաս է սահմանել: Գործող օրենսդրական-կարգավորիչ ակտերում նաեւ այնպիսի հասկացություններ են ներդրվում, ինչպիսին է սանիտարական գոտին:

Գերատեսչությունը նաեւ մտադիր է խստորեն վերահսկել այս կամ այն հանքավայրի իրական ռեսուրսները: Որպես օրինակ` նախարարը նշեց այն հանքավայրերից մեկը, որում ոսկու պաշարները 8 տոննա էին գնահատվել, ինչից հետո բարձրացվել էին մինչեւ 35.6 տոննա: Արդյունքում պարզվել էր, որ այն գերագնահատվել է, եւ հանքավայրը յուրացնող ընկերությունը հրաժարվել էր դրա հետագա մշակումից եւ լքել էր նախկինում զբաղեցրած տարածքը: Արդյունքում պետությանը միլիոնավոր դոլարների վնաս էր պատճառվել: «ՀՀ Վարչապետի գրասենյակ է ներկայացվել նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրինագիծը, որի կարեւորագույն բաղադրիչներից մեկը կլինի ազդեցության գնահատումը մինչեւ լայնածավալ աշխատանքներ սկսելը»,- ասաց Գրիգորյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքաշինության ոլորտի հազարավոր մասնագետներից դեռևս հավաստագիր են ստացել 249-ը. ժամկետը կավարտվի երեք ամսից
Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության մեկից ավելի ոլորտներում...
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են. ԱՄՆ դեսպան
Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են։ Ես շատ լավատես եմ ամերիկյան և այլ օտարերկրյա...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 16-ին, կազմել է...
Ինչպե՞ս Հայաստանն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. քննարկում
ավ մշակված հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը երկրում...
Բադասյանը Համաշխարհային բանկի  գործընկերների հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք  ծրագրերը
Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում…
ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին...
Ամենաշատ