News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Այսօր մարդիկ կան, որ երբ հանրաքվեն նշանակվեց, ասում են՝ իշխանությունը պատրաստվում է կեղծիքների մեխանիզմների. ախր դուք ի՞նչ եք հասկանում ընդհանրապես: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Մեղրիում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով հայաստանում ընտրություններ կեղծելու էջը փակված է. «Ես ասել եմ՝ երկու ձեռքերս կկտրեմ, բայց թույլ չեմ տա, որ ՀՀ հպարտ, արժանապատիվ քաղաքացու մի ձայնը որեւէ մեկը կեղծի: Այդ կեղծողի ձեռքը առավելեւս կկտրեմ: ՀՀ-ում  իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ վերջ: Էլ չքննարկի որեւէ մեկը: Կամ ասում են՝ սենց է անում, որ իր իշխանությունը երկարաձգի: Մենք իշխանությունը երկարաձգելու խնդիր չունենք, ես ասել եմ, որ այն պահին, երբ ժողովուրդը կորոշի, որ մենք, անձամբ ես պետք է գնամ ուրիշ գործով զբաղվեմ, նույն վայրկյանին ես կգնամ»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ՍԴ-ի թեմային նա աաց. «ՍԴ-ն քոչարյանասերժական իշխանության վերջին մնացորդն է եւ այդ մնացորդից Հայաստանի ժողովուրդը  ապրիլի 5-ին պետք է ազատվի»:

Փաշինյանը հիշեցրեց, որ  ինքը հայտարարել է, որ դատական համակարգի գործերին չի միջամտելու. «Դրանից հետո ասում են՝դե լավ ա, եթե երկրի ղեկավարը չի ուզում կոնտրոլ անի դատական համակարգին, եկեք մենք կոնտրոլ անենք: Խելքի աշեցեք: Այո, այդ անտեսանելի ձեռքերը նույնպես պետք է կտրենք այս սահմանադրական հանրաքվեով, դրանց բոլոր շոշափուկները, իրենց կեղտոտ ձեռքերով, որ ուզում են Հայաստանը հետ գլորեն դեպի կոռուպցիայի, հուսահատության, բեսպրեդելի, օլիգարխիայի, էդ հաստագլուխների ժամանակները: Բայց դա դուք եք որոշում, ոչ թե մենք»:

ՀՀ վարչապետը նկատեց, որ Հայաստանում բոլոր ինստիտուտները պետք է 100 տոկոսով համապատասխանեն Սահմանադրությանը. «Մենք ընտրական ինստիտուտը անշրջելիորեն համապատասխանեցրել ենք Սահմանադրությանը: Մենք խորհրդարանը, կառավարությանը համապատասխանեցրել ենք Սահմանադրությանը: Այսօր մենք հստակ ձեւակերպել ենք ռազմավարություն, թե ինչպես պետք է իրականացնենք դատաիրավական համակարգի բարեփոխումներ եւ ՍԴ-ն վերջին  ինստիտուտն է, որը պետք է համապատասխանի այսօրվա Սահմանադրության պահանջներին: Մեր Սահմանադրության անփոփոխելի հոդվածի համաձայն բոլոր իշխանությունները պետք է ներկայացնեն ժողովրդին: Այսօր ՍԴ-ն ՀՀ ժողովրդին չի ներկայացնում: Ես կոչ եմ անում ապրիլի 5-ին գնաք ընտրատեղամասեր եւ արձանագրեք, որ հին ՍԴ-ն, որ բոլոր ընտրակեղծիքների տանիքն է դարձել, դուք ուղարկում եք տուն, դուք իրենց ազատում եք աշխատանքից: Թող իրենք հասկանան, որ դուք եք էս երկրի տերը»,-ընդգծեց նա:

Փաշինյանը իր ելույթն ավարտեց այս առիթով գրված իր բանաստեղծությունը, որի բառերով երգ է գրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ