News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ես նախկին իշխանություններին քաղաքական գնահատական տալու ֆորմատին այդքան էլ լավ չէի վերաբերվում: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Գորիսում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, դրա հետ կապված վատ հիշողություն կար. «1998 թվականի իշխանափոխությունից հետո էլի առաջ եկավ հարց, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը եւ իր քաղաքական կողմնակիցները պետք է գնահատական տան Լեւոն տեր-Պետրոսյանին եւ նրա իշխանությանը: Ձեւավորվեց հանձնաժողով, որը 1-1,5 տարի աշխատեց, արդյունքում անդեմ, խղճում մի փաստաթուղթ ի հայտ եկավ, որը ոչ մի բանի չծառայեց: Դա օգտագործվեց որպես նեղ քաղաքական թիմի նեղ խնդիրների լուծման միջոց: Ես դեմ էի, որ հիմա էլ մենք հավաքվենք մեր քաղաքական թիմով, խորհրդարանականմեծամասնությամբ մեր տեքստը գրենք, քվեարկենք ընդունենք: Կստացվի, որ մենք գնահատական տվեցինք մեր նախորդներին եւ դրանով ամեն ինչ ավարտվեց:

Բայց մյուս կողմից այստեղ լեգիտիմության խնդիր կա. մենք պետք է հասկանանք, թե վերջին 30 տարվա խնդիրների ախտորոշումը պետք է անենք եւ արձանագրենք, թե ինիչ է տեղի ունեցել: Ես մտածում էի, որ պետք է մի ձեւ գտնենք, որ այդ գնահատականի հեղինակը լինի ոչ թե նեղ քաղաքական ուժ, այլ ժողովուրդը: Այն ժամանակ կար գաղափար ստորագրահավաք անելու, այդ գաղափարն ինձ դուր չէր գալիս: Եվ մենք մտածեցինք, որ սահմանադրական հանրաքվեն շատ լավ առիթ է, որ մենք բացի հանրաքվեի բուն տեքստից, մենք նկարագրենք նաեւ տեղի ունեցող պրոցեսի քաղաքական կոնտեքստը: Այդ առումով առաջացավ գաղափար ստեղծել 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիր, որով ոչ միայն կոնկրեը Սահմանադրության հոդվածի փոփոխությունը տեղի կունենա, այլեւ կտրվի նախնական, ընդհանուր գծերով քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած պրոցեսներին: Փորձ կարվի խտորոշել ամենամեծ, բարդ խնդիրը, որ եղել է, որը նաեւ հիմք կդառնա համազգային պայմանավորվածության, որ դա այլեւս երբեք  չի կրկնվի»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հրապարակեց ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը՝ նշելով, որ դրա հետ կապված առաջարկներ կարող են ուղարկվել «Այո»-ի շտաբին մինչեւ մարտի 31-ը, որի վերջնական տեքստը կհրապարակեն ապրիլի 2-3-ին:

Փաշինյանն ընթերցեց հռչակագրի նախագիծը.

«Հայաստանի ժողովուրդը 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով վերահաստատած լինելով սեփական բարձրագույն իշխանությունը ՀՀ-ում, 1991 թվականի անկախության հանրաքվեից եւ արցախյան ազատամարտում 1994-ին արձանագրած հաղթանակից հետո առաջին անգամ նորոգած լինելով հավատը սեփական ապագայի նկատմամբ,

ընդգծելով իր նվիրվածությունը ժողովրդավարությանը եւ ժողովրդավարական արժեքներին, մասնավորապես օրենքի գերակայություն, օրենքի առաջ բոլորի հավասարություն,  դատական անկախ համակարգ, խոսքի եւ մամուլի ազատություն, ազատ եւ մրցակցային ընտրություններ,

արտահայտելով հայ ժողովրդի ստեղծարար տաղանդի համախմբման եւ զարգացման միջոցով Հայաստանը հզոր, բարեկեցիկ, բռնությունից ու կոռուպցիայից զերծ պետություն դարձնելու, Արցախի հարցի արդարացի լուծման հասնելու իր վճռականություն,

Արձանագրում է.

1.            1995 թվականից մինչեւ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը: 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը,

2.            Ժողովրդի ազատ կամարտահայտման սահմանափակմանը, այսինքն ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմանը, ընտրությունների արդյունքները կեղծելու գործընթացին զուգահեռ Հայաստանում սկսվել է ձեւավորվել կոռուպցիան համակարգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի: Այս երեւույթը Հայաստանում գոյություն է ունեցել մինչեւ 2018-ի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը եւ արտահայտվել է համատարած կաշառակերությամբ, պետական ծախսերից հետվճրումների արատավոր համակարգով (ատկատներ), արհեստական տնտեսական մենաշնորհների հաստատմամբ, բիզնեսի եւ նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների միախառնումով,

3.            Այս համակարգի պայմաններում նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները, ներառյալ ՍԴ-ն, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ հետին պլան մղելով ՀՀ եւ հայ ժողովրդի ազգային ու պետական շահերը, օրենքի եւ իրավունքի գերակայությունը, արգելափակելով Հայաստանի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը: Արդյունքում բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կոըտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն:

4.            Պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան ՀՀ-ի եւ նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է: Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես օրինական ճանապարհով՝ ՀՀ-ում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի, ներառյալ անկախ եւ լեգիտիմ ՍԴ-ի ձեւավորմամբ:

5.            ՀՀ-ում պետք է ձեւավորվեն իշխանության եւ բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ: Իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ հարստությունը պահպանելու միջոց:

6.            Միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունն ապահովող  ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ հակակշիռների եւ փոխզսպումների համակարգով օժտված պետական կառավարման երաշխիք, հետեւաբար ՀՀ ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ընտրությունների արդյունքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղված որեւէ դրսեւորում կամ երեւույթ:

2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը ՀՀ-ում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ