News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր նախկին իշխանությունները մեզ մեղադրում են, ասում են՝ դուք ուզում եք ՍԴ էս դատավորներին հանեք, ձեր խամաճիկային դատավորներին բերեք: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Ջերմուկում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

«Հեղափոխությունից հետո էդ որտե՞ղ ենք մենք խամաճիկային լուծում տվել. հեռուստաընկերություննե՞րն եք դարձրել խամաճիկային, որոնց կեսից շատը ընդգծված ընդդիմադիր կեցվածք ունի, մյուս կեսն էլ կարելի է ասել հավասարակշիռ են: Համայնքնե՞րն ենք դարձրել խամաճիկային, որ որ համայնքում ժողովուրդն ինչպես ուզում է, այդպիսի ղեկավար էլ ընտրվում է: Մի բան, որ նախկինում հնարավոր չէր պատկերացնել, որ գործադիր իշխանության կամքին հակառակ մի համայնքում մեկն ընտրվեր համայնքապետ: Բիզնեսնե՞րն ենք դարձրել խամաճիկային, որ հստակ գիտեին ով որտեղ ոնց ում ինչքան եւ ինչի համար պետք է տար: Հետեւաբար հարց. Մեր ինչի՞ն է պետք ՍԴ-ն դարձնել խամաճիկային: Որ իրենց նման կեղծված ընտրություններից հետո տանկեր մտցնենք քաղաք, ՍԴ-ն էլ արդարացնի՞ դա: Մենք չենք պատրաստվում ոչ հաջորդ ընտրություններին, ոչ երբեւէ ընտրություն կեղծել, տանկեր մտցնել քաղաք, ՍԴ-ն պատել փշալարերով, հատուկջոկատայինների փողերն ուղղել ՍԴ-ի դատավորների վրա, այդ ավտոմատների փողերի տակ ստիպել որոշումներ կայացնել, որ մի հատ էլ սարքենք խամաճիկային»,-հայտարարեց Եղոյանը:

Նա երկու դրվագ հիշեցրեց ՍԴ-ի պատմությունից. «2003 թվականին ՀՀ-ում տեղի ունեցան խայտառակ նախագահական ընտրություններ խայտառակ ընտրախախտումներով: ՍԴ-ն այն ժամանակ իր մեջ համարձակություն գտավ խորհուրդ տալ երկրի այն ժամանակվա ղեկավարին՝ մեկ տարվա ընթացքում նշանակել վստահության հանրաքվե: Դուք հիշում եք, թե ինչ հրապարակային լուտանքներ թափվեցին ՍԴ դատավորների գլխին: Աստված գիտի, թե ոչ հրապարակային ինչեր են ասվել էդ մարդկանց; Հաջորդ օրը այդ դատավորները ստիպված էին արդարանալ, որ այո, գուցե իրավունք չունեին խորհուրդ տալ:

Մեկ տարի հետո ժողովուրդը հավաքվեց ՍԴ շենքի առջեւ՝ պահանջելով իշխանություններից կատարել ՍԴ այսպես ասած, խորհուրդը: Ու ի՞նչ եղավ՝ ծեծ, ջարդ, մարդկանց ուղարկեցին տուն: 2008-ին էլի նույնը եղավ, ՍԴ-ն շփալարարեով շրջապատված արդարացրեց խայտառակ ընտրությունները: Իսկ 2018-ի դեկտեմբերին ընտրությունները եղան այնքան մաքուր ու արդար, որ ոչ ոք նույնիսկ ՍԴ չդիմեց, որովհետեւ կասկածից վեր էին դրանց արդյունքները: Ես վստահ եմ, որ նույնպիսին է լինելու հանրաքվեն»,-ասաց Եղոյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ