News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Սիրիայում ուժերի վերադասավորումը դաշինք կամ համաձայնագիր է ենթադրում Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի միջեւ: Այս մասին հայտարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը ռուս-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկումների ժամանակ:

Սակայն, շարունակեց նա, նման դաշինքը հավերժ չէ` չնայած նրան, որ Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ հարաբերություններում ավելի քիչ հակասություններ կամ մրցակցություններ կան, քան Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում: «Իրանի երկարաժամկետ ծրագրերում են էներգակիրների ելքը դեպի Միջերկրական ծով եւ Եվրոպա եւ տրանսպորտային հաղորդակցությունը: Հետեւաբար Սիրիայում մասնակցությունը պայմանավորված չէ միայն կրոնական բաղադրիչով: Այս համատեքստում Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ոգեւորվել մրցակցի` Իրանի գործողություններով: Այժմ, չնայած այս ամենին, երկրներն ակտիվ համագործակցում են սիրիական խնդրի լուծման ուղղությամբ»,- ասաց իրանագետը՝  արձանագրելով, որ Ռուսաստանի Դաշնությունը զբաղված է երկնքի պաշտպանությամբ, իսկ Իրանը` ցամաքային ոլորտում` աջակցելով մի շարք ուժերի:

Խոսելով ղարաբաղյան հարցում Իրանի դիրքորոշման մասին, Ոսկանյանն արձանագրեց, որ պաշտոնականը խաղաղ կարգավորմանն աջակցելն է: «Լարվածություն են առաջացնում տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին հայտարարությունները: Սակայն հարկ է հիշել, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել: Այդպիսով, սա ամենեւին չի նշանակում, որ Իրանը սատարում է Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում լինելու գաղափարին: Բացի այդ, հարկ է հիշել, որ յուրաքանչյուր երկիր գործում է հիմնականում իր սեփական շահերից ելնելով: Իրանը բազմազգ երկիր է, եւ Իրանի իշխանությունները ոչ մի դեպքում չեն հայտարարի ժողովուրդների ինքնորոշման իրավունքին աջակցության մասին, քանի որ հիպոթետիկորեն դա կարող է հանգեցնել արեւմտյան Ադրբեջանի բաժանման մասին հայտարարությունների»,- հիշեցրեց փորձագետը:

Նա արձանագրել է, որ Հայաստան-Արցախ-Իրան-Ադրբեջան սահմանների փոփոխությունը չի բխում Իրանի շահերից, ընդ որում, այնքանով, որքանով դա բխում է հենց հայկական կողմի շահերից: Նույն կերպ երրորդ ուժի հայտնվելը չի բխում Իրանի, որեւէ խաղաղապահ ուժի շահերից: «Թե՛ բազմազգ կոալիցիայի, թե՛ առանձին պետության: Այս համատեքստում Իրանին ձեռնտու է տեղական ուժերով իրավիճակի վերահսկումը: Մեզ համար եւս ավելի մեծ երաշխիք չի կարող լինել, քան հայ զինվորը», - նշեց իրանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ