News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 12-ին Երեւանում տեղի ունեցած առեւտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի շրջանակում անցկացվել է հայ-բելառուսական գործարար համաժողով։

Համաժողովին մասնակցել եւ բացման խոսքով հանդես են եկել առեւտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դռոժժան։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ նման ձեւաչափով հանդիպումները կարեւոր նշանակություն ունեն տնտեսական, առեւտրային եւ ներդրումային նոր հնարավորություններ գտնելու տեսանկյունից եւ ավելացրել․ «Մեր երկրների միջեւ կա զգալի չօգտագործված ներուժ, որը կարող է խթան հանդիսանալ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների առավել մեծ առաջընթացի եւ դրանք որակական նոր մակարդակի հասցնելու համար: Միաժամանակ, փոխգործակցության չիրացված հնարավորությունների օգտագործումը արտաքին առեւտրի, ներդրումների ներգրավման, արդյունաբերական եւ գիտատեխնիկական կոոպերացիայի բնագավառներում, անկասկած, բարենպաստ ազդեցություն կունենա ինչպես մեր տնտեսությունների հետագա զարգացման, այնպես էլ մեր երկրների միջեւ երկկողմ եւ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման վրա։ Այսօր եւ՛ Հայաստանում, եւ՛ Բելառուսում կան բոլոր պայմանները մեր երկրների ընկերությունների արդյունավետ գործունեության  եւ  փոխշահավետ եւ բեղմնավոր համագործակցության համար»։

Տիգրան Խաչատրյանը նաեւ նշել է, որ Հայաստանը տարածաշրջանում ունի ամենաբաց ներդրումային ռեժիմներից մեկը, իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն օտարերկրյա  ներդրումների նկատմամբ, ինչպես նաեւ շարունակաբար բարեփոխում է գործարար միջավայրը։ «Կարեւորելով ներդրողների հետ արդյունավետ աշխատանքը՝ մենք ձեւավորել ենք նաեւ Ներդրողների աջակցման կենտրոն, որը մի շարք ոլորտներում բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում տեղական եւ օտարերկրյա ձեռներեցներին, ովքեր մտադիր են ներդրումներ կատարել Հայաստանում», - ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան իր ելույթում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է, ինչի մասին է վկայում նաեւ վիճակագրությունը, ակտիվացել են երկու երկրների գործարար շրջանակների միջեւ կապեր հաստատելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ակտիվ համագործակցություն կա առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ, ավելացել են  գործարար շրջանակների փոխադարձ այցերը, գործարարների մասնակցությունը տարբեր ցուցահանդեսային հարթակներում։ Նա ավելացրել է, որ երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններն ավելին են եւ համոզմունք հայտնել, որ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը եւ այս գործարար համաժողովը, որը նիստի աշխատանքների շարունակությունն է, եւս կնպաստեն երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը։

Բելառուսի անտառային տնտեսության նախարարը գործարար համաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք եւ գործնական կապերի հաստատում։    

Այնուհետեւ համաժողովի մասնակիցներին ներկայացվել են շնորհանդեսներ՝ Հայաստանի ներդրումային միջավայրի, գյուղատնտեսության եւ սննդի արդյունաբերության,  զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ, ինչպես նաեւ  Բելառուսի սննդի արդյունաբերության ներուժի, էներգետիկայի, ճանապարհային եւ երկաթուղային հոսքերի կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունների եւ Բերարուսի դեղագործության արտադրանքի վերաբերյալ։ 

Հայ-բելառուսական գործարար համաժողովի շուրջ 50 ընկերությունների ներկայացուցիչներ (գյուղատնտեսություն, մասնավորապես՝ գյուղտեխնիկա եւ սննդի արդյունաբերություն, էներգետիկա, դեղագործություն, մեքենաշինություն, զբոսաշրջություն եւ այլ ոլորտներ) շարունակել են հանդիպումները B2B ձեւաչափով, ծանոթացել միմյանց գործունեությանը եւ նախանշել փոխգործակցության նոր ուղղություններ։  

Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ներդրումների աջակցման կենտրոնի եւ Բելառուսական առեւտրաարդյունաբերական պալատի համագործակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Ամենաշատ