News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարությունից զանգահարել էին մեզ մեկնաբանություն տված անձին և դժգոհել, որ մեզ հարցազրույց են տալիս, իսկ որ ամենազավեշտն է՝ նամակով դիմել էին Արաբկիրի ոստիկանությանը, որպեսզի «բացատրական աշխատանք» տանեն մեզ ինտերվյու տված մեկ այլ անձի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է 5-րդ ալիք հեռուստաընկերության տնօրեն  Հարություն Հարությունյանը:

«Մոնիտորինգ եմ արել: Հայկական հեռուստադաշտում ամենաշատը «Հայլուրն» է անդրադարձել կորոնավիրուսի թեմային: Մենք ամենօրյա ռեժիմով լուսաբանել ենք աշխարհում և Հայաստանում տիրող վիճակը, իրազեկել ենք մեր քաղաքացիներին կորոնավիրուսից հնարավորինս պաշտպանվելու տարբերակների մասին: Նույնիսկ մեր նախաձեռնությամբ տեսահոլովակ ենք պատրաստել: Հիմա էլ եթերով հեռարձակում ենք: Կիրակնօրյա եթերներում մշտապես կորոնավիրուսի թեման եղել է մեր ուշադրության կենտրոնում, փորձել ենք մեր հեռուստադիտողին տեղեկացնել երկրին մոտեցող վտանգի մասին: Այդ ընթացքում նամակով դիմել ենք առողջապահության նախարարությանը «Հայլուրի» տաղավար մասնագետ ուղարկելու խնդրանքով, ինչը մերժվել է: Ավելին՝ նախարարությունից զանգահարել էին մեզ մեկնաբանություն տված անձին և դժգոհել, որ մեզ հարցազրույց են տալիս, իսկ որ ամենազավեշտն է՝ նամակով դիմել էին Արաբկիրի ոստիկանությանը, որպեսզի «բացատրական աշխատանք» տանեն մեզ ինտերվյու տված մեկ այլ անձի հետ: Կարճ ասած՝ երբ մենք փորձում էինք իրազեկել, նախարարությունը մեր վրա գործ էր տալիս: Նոր հայտնի դարձավ, որ արդեն կորոնավիրուսով վարակված դպրոցական երեխա կա: Օրեր առաջ մի կին ասում էր չենք վախենում, որ երեխաներին դպրոց ենք բերում և ավելացնում էր..... նայեք տեսանյութը: Ռեպորտաժը եթեր է հեռարձակվել մարտի 9-ին:

հ.գ. Հիմա այդ հպարտության առարկան ինքնամեկուսացվել է Սևանում և երկիրը հանձնել Ավինյանին: Հիշենք, Գորիս, Սիսիան, Վայք, Ջերմուկ և ընդհանրապես բոլոր այն վայրերը որտեղով անցավ «Այո»-ի քարոզարշավի բանախոսն ու իր տիկինը: Այդ բոլոր բնակավայրերի բնակչությանը պետք է պահել խիստ ուշադրության կենտրոնում: Աստված տա սխալվեմ, բայց հաշվի առնելով նրանց անլրջության և ստի չափաբաժնի անչափելիությունները, թեստի բացասական «պատասխանին» չեմ կարող կասկածով չվերաբերվել»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ