News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Երեւանում այն արտադրամասը, որտեղ կորոնավիրուսով վարակված աշխատակից է հայտնաբերվել, գտնվում է Շենգավիթ համայնքում: Այս մասին այսօր` ԱԺ արտահերթ նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի այն դիտարկմանը, թե արդյոք ավելի ճիշտ չէր  լինի ասել, թե որտեղ է գտնվում արտադրամասը, որպեսզի բնակիչները խուճապի չմատնվեն եւ կարողանան պաշտպանվել:

«Ցավոք սրտի, երեք ախտորոշված դեպքերն էլ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ են: Իսկ Վայքի հետ կապված հայտնի պատմություն կա` էն բիստրոն կամ սրճարանը, որը ես մտել եմ, քարոզարշավ եմ արել, այդ տղան մեղրեցի այնտեղ նստած է եղել, կադրերում երեւում է: Եւ բնականաբար, երբ որ ախտորոշվում է որեւէ դեպք, առաջինը, որ անում է նախարարությունը պարզում է նրա հնարավոր կոնտակտները, որոնց նա կարող էր վարակ փոխանցեր, եւ այդ մարդկանց շրջանակը գծագրվում է, մարդկանց ցանկ է կազմվում եւ այդ մարդիկ մեկուսացվում են։ Չեմ բացառում, որ սուպերմարկետի աշխատակիցներին հրավիրած լինեն եւ մեկուսացրած լինեն, եւ պարզվի, որ իրենց պարագայում մոտիկ կոնտակտ լինի»,-ասաց Փաշինյանը նշելով, որ դա  արվում է վիրուսը կանխարգելելու նպատակով:

Փաշինյանի խոսքով` պարտադիր չէ, որ կոնտակտ ունեցող անձն անպայման վարակվի եւ դրա մասին է փաստում այն, որ մարտի 1-ին մեկուսացված 31 անձանցից 28-ը վարակված չեն եղել, եւ դուրս են եկել մեկուսացումից:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարել:

Այս պահին էլ Հայաստանի Ազգային ժողովը հատուկ նիստ է նիստ է հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշումը:

Նշենք, որ այս պահին Հայաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 30 դեպք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ
Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու...
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Ամենաշատ