News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ԲԴԽ անդամներին չեք նշանակում, նոր ասացիք՝ Վերաքննիչ պալատի անդամին չեք նշանակում. երկիրն ի՞նչ է անելու, եթե դուք ձեր գործը չեք անում։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ՍԴ նիստին ԱԺ ներկայացուցչին դիմեց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։

«ԱԺ-ն սահմանադրական պատասխանատվություն կրո՞ւմ է, որ իր ՍԴ պարտականությունները չի կատարում»,- հարցրեց Թոխյանը։

ԱԺ ներկայացուցիչն էլ պատասխանեց, որ յուրաքանչյուր պետական մարմին իր սահմանադրական լիազորությունները չիրականացնելու դեպքում կրում է համապատասխան պատասխանատվություն։

«ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը կատարել։ Այդ պատճառով էլ Սահմանադրության մեջ նախատեսված է մի դրույթ, որը վիճարկվում է։ Եթե որոշ դեպքերում անհնարինությունից ելնելով ոչ համաձայնության գալով հնարավոր չի եղել ընտրել սահմանադրական մարմին ժամանակավոր այդ հարցի լուծումը տրվել է նախագահին, մինչեւ կգան ընդհանուր հայտարարի»,- ասաց ԱԺ ներկայացուցիչը։

ՍԴ դատավորը շեշտեց, որ ինքը շատ լավ հասկանում է, թե ինչու չի նշանակում նախագահը եւ խորհուրդ տվեց ԱԺ ներկայացուցչին. «Լավ իմաստով ես ձեզ մի խորհուրդ էլ տամ, կան երկրներ, որոնք երբ պաշտոններին չեն կարող նշանակել, նկատի ունեմ քաղաքական մարմիններին, այնքան ժամանակ մինչեւ նոր նշանակում չանեն»։

ԱԺ ներկայացուցիչն ասաց, որ քաղաքական եւ իրավական մարմինների պաշտոնների նշանակման միջեւ էական տարբերություններ կան. «Քաղաքական մարմինների դեպքում, եթե նախարարին հանեն, նրա տեղակալը կփոխարինի նրան։ Իսկ նշված մարմինները, օրինակ ԲԴԽ անդամը փոխարինող անձ չունի»։

Նշենք, որ նախագահի կողմից վիճարկվում են «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 81-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 18 եւ 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144 եւ 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2 եւ 3-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ
Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու...
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Ամենաշատ