News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 17.9 միլիոն եվրո արժողությամբ վարկ՝ «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» (ՍՆՏԶ) ծրագրի Լրացուցիչ ֆինանսավորման համար։ Այս մասին հայտնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից:

Ծրագիր ըկօգնի ՀՀ կառավարությանը՝ համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների ու ծառայությունների որակը, հասանելիությունը և կիրառելիությունը բարելավելու գործում։

Աջակցելով միջհամայնքային երկխոսության կայացմանը՝ Լրացուցիչ ֆինանսավորման ենթածրագրերի միջոցով ֆինանսավորելու են Հայաստանի 55 համայնքների հանրային սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքները և ծառայությունները՝ մարզերի կամ համայնքների խմբերի սոցիալ-տնտեսական և մարդկային կապիտալի զարգացումը բարելավելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ