News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Amazon ընկերությունը բարձրացնում է ԱՄՆ պահեստների աշխատակիցների համար արտաժամյա վճարները, քանի որ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ստեղծված պայմաններում աշխարհում կտրուկ աճել է ցանցային գնումների պահանջարկը, գրում է The Guardian-ը:

Ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը Amazon կայքում տեղադրված իր ուղերձում հայտարարել է. «Այժմ իմ սեփական ժամանակն ու մտքերն ամբողջովին կենտրոնացած են Covid-19-ի վրա, ինչպես նաեւ այն ուղղությամբ, թե ինչպես կարող է Amazon-ը լավագույն ազդեցությունն ունենալ այս պայմաններում»:

Ընկերության պահեստներում աշխատակիցները, որոնք աշխատում են ժամավճարով, կստանան կրկնակի վարձատրություն 40 ժամ հավելաժամանակից հետո:

Դա արդեն ընկերության աշխատակիցների վարձատրության երկրորդ բարձրացումն է մեկ շաբաթվա ընթացքում: Երկուշաբթի Amazon-ը բարձրացրել էր իր աշխատակիցների ժամավճարը՝ 15 դոլարից հասցնելով 17-ի, եւ հայտարարել ԱՄՆ-ում պահեստն ու առաքման ծառայությունը 100 հազար նոր աշխատակիցներով համալրելու ծրագրերի մասին, քանի որ կորոնավիրուսի բռնկման պատճառով ավելացել են առցանց պատվերները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ