News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս արձանագրության վավերացումը հնարավորություն կտա հետեւել զինամթերքի գնագոյացման գործընթացին ՀԱՊԿ անդամ երկրներում: Այս մասին մարտի 23-ին ՀՀ Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստին Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների վերաբերյալ 1992 թվականի մայիսի 15-ին կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին չորրորդ արձանագրության վավերացման քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Տիգրան Բալայանը:

Փոխնախարարի խոսքով` խորհրդարանին ներկայացված արձանագրությունը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 30-ին Մինսկում: Նա պարզաբանել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներում զինամթերքի գնագոյացման գործընթացի նկատմամբ մոնիտորինգ իրականացնելու հնարավորություն կունենան ՀԱՊԿ անդամ երկրների ինչպես ազգային զինված ուժերը, այնպես էլ մյուս բանակային կազմավորումները, զորամասերը, իրավապահ մարմինները, հատուկ ծառայությունները, բանակի տարածաշրջանային խմբերն ու այլ ուժային կառույցները: Բացի այդ, հնարավոր կլինի զենք եւ ռազմական տեխնիկա ձեռք բերել եւ մատակարարել` ազգային զինված ուժերի համար վերազինման գործընթացը ՀԱՊԿ անդամ երկրների ներքին գներով կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

Նշենք, որ արձանագրությունը դրական եզրակացություն է ստացել խորհրդարանական հանձնաժողովի կողմից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ