News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պարետատունը ռեստորաններն իր քմհաճույքի համար չի փակել, որովհետեւ եթե պարետատունը սպառնալիքը գնահատելով չփակի այդ սննդի օբյեկտը եւ այդ սննդի օբյեկտի աշխատողը վարակվի կորոնավիրուսով եւ հետո էլ վարակի իր տարիքով ծնողներին, Աստված հեռու տանի եւ Աստված չանի՝ իր տարիքով ծնողների հետ մի բան պատահի, հետո այդ օբյեկտի աշխատողը գալու է ասի, բա ինչո՞ւ կառավարությունը ամբողջ ինֆորմացիան ունենալով վտանգը չգնահատեց եւ չփակեց։ Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, Աժ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի այն հարցին, որ այսօր խնդրի առաջ են կանգնել նաեւ խոզաբուծական ֆերմաներ ունեցողները, քանի որ ռեստորանները փակ են եւ իրացման խնդիր կա, ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել։

Փաշինյանի խոսքով՝ պետք է ապացուցեն, որ լավ տնտեսվարող են եւ պետությունը գումարը կտա 0 տոկոսով։ Խոզի մսի իրացման հետ կապված վարչապետը հավելեց. «Մենք ռեստորաններում խոզի միս ուտելն ենք արգելել, բայց ընդհանրապես խոզի միս ուտելը չենք արգելել։ Ենթադրվում է, որ եթե այդ ռեստորանային սեգմենտը փակվել է, ենթադրվում է, որ խանություն աճել է դա, նկատի ունեմ մենք չենք արգելել ոչ մեկին խոզի միս ուտել, մարդիկ իրենց տներում կարող են ուտել խոզի միս։ Մենք առաջարկում ենք շատ արդյունավետ գործիքներ եւ հիմա սուպերմարկետներում, խանութներում խոզի մսի վաճառքի ծավալներն ավելացել են։ Պետք է մարկետինգ անի, պետք է բիզնեսը ճկուն լինի, որ իրավիճակներին հնարավորինս հարմարվի»։

Ավարտելով եկույթը, Փաշինյանը եւս մեկ հավելում արեց. «Բանակի հետ կապված, ամեն հանդիպմանը ես ասում եմ, որ տեղական արտադրությունից պետք է վերցվի։ Վերջին շաբաթում 2 խորհրդակցություն ենք ունեցել այդ թեմայով, նաեւ ընկերությունների մասնակցությամբ, եւ դա շեշտվել է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ