News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փոքր եւ միջին «խելացի ֆերմաների կառուցման եւ վերակառուցման պետական ծրագրի եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» շրջանակներում ստացվել է 231 հայտ։

Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։ Նրա խոսքերով՝ դրանց մեծ մասը կիրառվում է ֆերմաների երրորդ տեսակի կառուցման համար, ինչը խոսում է անասունների քնակը ավելացնելու ֆերմերների ձգտման մասին։ «Նրանցից 201-ը համապատասխանում է առաջարկված չափանիշներին։ 128-ը արտոնագրեր են ստացել, ստորագրվել է 29 պայմանագիր, 6-ը արդեն փոխհատուցում են ստացել»,- նշեց փխնախարարը։

Նա հավելեց, որ Հայաստանում կառուցվում է 89 սպանդանոց, որոնցից 68-ը նախատեսված է ծառայությունների մատուցման, 21-ը՝ սեփական կարիքների համար։ «Առավել ակտիվ մարզեր են հանդիսանում Արմավիրի մարզը՝ 25 սպանդանոց, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզը»,- պարզաբանեց Գաբրիելյանը։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագրին, ապա նրա խոսքերով՝ արդեն ստորագրվել է 523 պայմանագիր, իսկ կուլտուրաների ցանկը, որոնք կարող են ներառել նախագծում, մինչեւ տարվա վերջը, ամենայն հավանակյանությամբ, կընդլայնվի մինչեւ 10։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ