News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներն առաջին տեղն է գրավել COVID-19-ով՝ նոր կորոնավիրուսի առաջացրած սուր շնչառական հիվանդությամբ հիվանդ մարդկանց թվով: CNN-ի տվյալներով՝ մարտի 26-ի երեկոյան ԱՄՆ-ում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման նվազագույնը 81 836 դեպք:

Ջոնս Հոփքինս համալսարանի տվյալներով՝ երկրորդ տեղում է Չինաստանը (81 782 դեպք), երրորդ տեղում է Իտալիան, որտեղ COVID-19-ով վարակվել է 80 589 մարդ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Ընդ որում՝ այս պահին կորոնավիրուսի հետեւանքով մահացությունն ԱՄՆ-ում 6,3 անգամ քիչ է, քան Իտալիայում (ԱՄՆ-ում մահացել է 1301 մարդ, Իտալիայում՝ 8215) եւ 2,5 անգամ քիչ, քան Չինաստանում (պեկինյան պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Չինաստանում COVID-19-ին զոհ է գնացել 3287 մարդ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ