News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 23-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է Հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը։ Ինչպես հաղորդում է Պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը, դեռեւս մարտի 13-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, ի դեմս ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի, որոշում է կայացրել  արագացնել առցանց ուսուցման գործիքների ստեղծման եւ ներդրման աշխատանքները։

«Արտակարգ դրությամբ պայմանավորված Պոլիտեխնիկում ձեւավորվեց աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում ապահովեց հեռավար կրթության համար անհրաժեշտ նյութերի թվայնացման եւ առցանց ուսուցման հարթակի ծրագրային աշխատանքի համակարգումը»,-նշում է Գոռ Վարդանյանը։

Պրոռեկտորի խոսքով այժմ տեսաձայնագրվել է ավելի քան 100 դասախոսություն, հավաքագրվել է ավելի քան 1000 ուսումնական նյութ, որպեսզի Պոլիտեխնիկի սաները միասնական ձեւաչափով անցնեն առցանց ուսուցման։

«Այս ողջ նյութերի, այդ թվում՝ դասախոսների, ուսանողների, ուսուցիչների, աշակերտների եւ ղեկավարության կապի, որպես նոր ծրագրային հարթակի բուն աշխատանքները մեկնարկել էր դեռեւս մինչեւ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելը Պոլիտեխնիկի  «Սեւունի | Sevuni» աշխատանքային խմբի կողմից։ Վերջինս հարթակը բրենդավորել է iUniversity անվամբ՝ իրականացնելով ողջ աշխատանքները»,-նշում է Գոռ Վարդանյանը։

Ինչպես ուղիղ միացման ընթացքում նշվել էր, iUniversity հարթակը հնարավորություն է տալիս ցանկացած ուսումնական հաստատության գրանցել իր դասախոսներին, ուսանողներին, ուսուցիչներին, աշակերտներին եւ ղեկավարությանը, յուրաքանչյուր խմբի, դասարանի համար ստեղծել առարկաների ցանկ, ստեղծել տնային աշխատանքներ, առցանց քննություն անցկացնել, ներբեռնել ուսումնական նյութեր, ստեղծել գրադարան, ներբեռնել տեսա-դասախոսություններ, ուսանողների, աշակերտների կողմից հարցեր ուղղել դասախոսներին, ուսուցիչներին, ունենալ առարկայի քննարկման միջավայր եւ գնահատել։

Հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, Վիվա-ՄՏՍ ընկերությունը տրամադրում է ինտերնետի հասանելիություն առանց հավելյալ վճարի՝ իր ծառայություններից օգտվող ուսանողներին եւ աշակերտներին՝ հայկական առաջին առցանց ուսուցման iUniversity հարթակից օգտվելու համար։ Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցի բաժանորդների համար iUniversity հարթակից օգտվելիս՝ օգտագործած ինտերնետի ՄԲ համար տարիֆիկացում չի կիրառվի:

«Պոլիտեխնիկը իր խորին շնորհակալությունն է հայտնում Վիվա-ՄՏՍ ընկերությանը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, այս կարեւոր պահին Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներին աջակցելու համար»,-նշել է ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանը։

iUniversity հարթակը ընդարձակ եւ ճկուն գործիքների հնարավորությամբ, օգտագործման պարզությամբ, ինչպես նաեւ ըստ կրթական աստիճանների, որպես առանձին առցանց կրթական միջավայրերի օգտագործման հնարավորությամբ՝ համալսարանների, դպրոցների, քոլեջների  (միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների) հարթակ է, որը կարող է դառնալ էլեկտրոնային միասնական կրթական ցանց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Ավելի քան 9 տարի, գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները...
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
Ամենաշատ