News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

McLaren F1 GTR Longtail սուպերքարի ընդամենը տասը օրինակից առաջինը վաճառում է Tom Hartley JNR ընկերությունը՝ Մեծ Բրիտանիայում, գրում է Motor-ը։

1990-ականների հայտնի սուպերքարերից մեկը՝ McLaren F1-ը, թողարկվել է ընդամենը 106 օրինակով, ոից 65-ը «սովորական» ճանապարհային տարբերակներ էին, 5-ը LM մեքենաներ էին՝ նախատեսված Լե Մանեում մրցարշավների համար, 3-ը GT մեքենաներ էին՝ նույնանուն մրցարշավային առաջնության համար, 5-ը XP-ի նախատիպն էին, 28-ը՝ GTR-ի մրցարշավային տարբերակները եւ 1-ը՝ XP LM-ի նախատիպը։ Ավտոմեքենայի արտադրությունը սկսվել էր 1992թ․ եւ ավարտվել 1998թ․, իսկ 2000-2001 թթ․ արտադրողը արդիականացրել էր երկու ճանապարհային F1-երը՝ դարձնելով դրանք LM։ F1 GTR Longtail-ը լույս աշխարհ էր եկել 1997թ․՝ երեք ճանապարհային F1 GT-երի համադրմամբ։

Ամենաառաջին McLaren F1 GTR Longtail-ը Լեսթերշիրի Էշբի դե լա Զուշ քաղաքում վաճառքի է հանել Tom Hartley JNR ընկերությունը։ Դեղնավարդագույն աերոգրաֆիայով սեւ ավտոմեքենան թափքի վրա ունի անվադողերի 19R համարը։ Նրա հետ տրվում է նաեւ Gordon Murray Design-ից նկարազարդումներով հատուկ գիրք, որում մանրամասն նկարագրված է սուպերքարի պատմությունը եւ թվարկված ընդհանուր օգտագործման ճանապարհների համար ավտոմեքենայի վերածվելու բոլոր փուլերը։ Առաջին F1 GTR Longtail-ը հագեցած է BMW-ի վեց լիտրանոց V12 շարժիչով, որը 600 ձիաուժ է զարգացնում եւ աշխատում է X-Trac փոխանցման տուփի հետ համատեղ։

Արտաքինից «երկարապոչ» տարբերակը տարբերվում է աերոդինամիկ կախոցով՝ սեղմման ուժը ավելացնելու համար։ Longtail շարքից McLaren առաջին մոդելը 1997թ․ ներկայացված F1 GTR LT-ն է։ Այնուհետեւ շարքը վերակենդանացրել են 2015թ․՝ թողարկելով 675 ուժանոց 675LT Coupe-ն։ Դրանից հետո հայտնվել է 675LT Spider-ը, որը թողարկվել է 500 օրինակով։ Շարքում չորրորդ ավտոմեքենան դարձել է 600LT Coupe-ն, որը ներկայացվել է 2018-ին։ Վերջապես բաց McLaren 600LT Spider-ը, որի շնորհանդեսը կայացել է 2019թ․ հունվարին, դարձել է Longtail-ի հինգերորդ մոդելը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ