News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 04
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չսահմանել կարանտին Նյու Յորքում։ Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ այդ որոշումն ընդունվել էր Սպիտակ տան կորոնավիրուսի հարցերով խմբի առաջարկով, ինչպես նաեւ Նյու Յորքի, Նյու Ջերսիի եւ Կոնեկտիկուտի նահանգապետերի հետ խորհրդակցության արդյունքում։

«Ես խնդրել եմ Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոններին ճանապարհորդությունների հարցում առաջարկներով ներկայանալու մասին, որոնք կգործարկվեն նահանգապետերի կողմից՝ դաշնային կառավարությունների հետ խորհրդակցելով։ Կարանտինը պարտադիր չի լինի։ Մանրամասներն ամբողջովին կմշակվեն Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնների կողմից։ Շնորհակալություն»,-գրել է Դոնալդ Թրամփը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը մտադիր էր սահմանել կարանտին Նյու Յորքում եւ մասնակի նաեւ Նյու Ջերսի ու Կոնեկտիկուտ նահանգներում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ