News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 26
USD
450.71
EUR
480.77
RUB
8.04
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել լեհ մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ: Վարչապետի հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ցավով տեղեկացա լեհ մեծանուն կոմպոզիտոր և երաժշտարվեստի ռահվիրա Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան մասին: Նա հիրավի 20-րդ դարի, ինչպես նաև մեր դարաշրջանի երկու տասնամյակների դասական երաժշտության ամենակարկառուն ներկայացուցիչներից էր: Պենդերեցկու ստեղծագործություններին քաջածանոթ էին աշխարհի բոլոր անկյուններում, իսկ դրանց կատարումներով հանդես էին գալիս հայտնի նվագախմբեր և մենակատարներ: Դրա վառ վկայություններն են բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակները և պետական ու հանրային մակարդակով դրսևորված գնահատանքը:

Տաղանդաշատ ստեղծագործողը սերտ կապեր էր պահպանում իր նախնիների հայրենիքի` Հայաստանի հետ և տարբեր առիթներով այցելում: Նրա ներդրումը համաշխահային երաժշտարվեստին մշտապես հավուր պատշաճի գնահատվել է նաև Հայաստանում:

Պենդերեցկու հսկայական երաժշտական ժառանգությունը վստահաբար կշարունակի ապրել` հարստացնելով մեզանից յուրաքանչյուրին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում մահացել է պnլսահայ հայտնի գյnւղագիր Մկրտիչ Մարկnսյանը
Ավարտել է Ստամբnւլի համալսարանի փիլիսnփայnւթյան ֆակnւլտետը…
Մահացել է GIF-ի ստեղծող Սթիվեն Ուիլհայթը
GIF ձեւաչափը Ուիլհայթի կողմից մշակվել է 1987 թվականին CompuServe-ում աշխատելու ժամանակ...
88 տարեկանում կյանքից հեռացել է Ռիմա Դեմիրճյանը
Էրեբունի ԲԿ-ում․․․
99 տարեկանում մահացել է Չիլիի բռնապետ Ավգուստո Պինոչետի այրին
Պինոչետի այրին հետախուզման մեջ էր խարդախության եւ բյուջետային միջոցների յուրացման մեղադրանքով․․․
Կյանքից հեռացել է Խորհրդային Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արմեն Աշրաֆյանը
Այնուհետև ընտրվել է Խորհրդային շրջանի ժողդատարանի նախագահ, եղել է ՀՀ գերագույն դատարանի անդամ, արդարադատության նախարար…
Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ. 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Դեկտեմբերի 7-ին կատարվել է 541 թեստավորում, որի արդյունքում Արցախում…
Ամենաշատ