News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահի թեկնածու Վահան Բադասյանն այսօր` մարտի 29-ին ընթացող թեկնածուների հեռուստաբանավեճին հայտարարեց, որ Վիտալի Բալասանյանը սատարում է  Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Նա  հարց ուղղեց Բալասանյանին՝ արդյոք Բալասանյանը նախագահ ընտրվելուց հետո սեպ չի՞ խրի Արցախի եւ Հայաստանի միջեւ:

Վիտալի Բալասանյանը պատասխանեց, որ ինքը մի քանի անգամ ասել է՝ Արցախը երկրորդ հայկական հանրապետությունն է, ինքն էլ որեւէ մեկին չի սատարում:

«Ես պատրաստ եմ եղել եւ հիմա էլ եմ պատրաստ անվտանգության հարցերով բոլորի հետ համագործակցել, որեւէ խնդիր չունեմ: Ցույց տվեք մի դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը ինձ սատարել է, կամ սատարել են ժամանակին ինչ-որ հարցերով»,-ասաց նա:

Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե «ով ոտք դնի Արցախ եւ հայտարարի, որ Արցախը Հայաստան է, թող ոտք չդնի», Բալասանյանը պնդեց՝ ովքեր չեն ճանաչում, չեն հարգում Արցախի ժողովրդի ինքնորոշումը, Սահմանադրությունը, պետք է ոտք չդնեն Արցախ,եւ նրանք «սադրիչներ ու ահաբեկիչներ» են:

Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:

Չնայած Հայաստանից եւ Արցախից հնչող բազմաթիվ կոչերին հետաձգել ընտրություները` հաշվի առնելով Արցախում կորոնավիրուսի տարածման վտանգը, այնուամենայնիվ, Արցախի իշխանություները մինչև այս պահը ընտրություները հետաձգելու որոշում չեն կայացրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ