Մարտի 28-ին, ժամը 23.40-ին, Երվանդ Քոչարի փողոցից, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել երեք տղամարդ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։ Պարզվել է, որ նրանք ժամը 23.30-ի սահմաններում Օղակաձև զբոսայգու չգործող սրճարանի երկաթյա թիթեղները քանդելով՝ տեղափոխել են «Օպելի» մեջ ու փորձել գողանալ: Բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: