News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մինչեւ Լուսին բեռի յուրաքանչյուր կիլոգրամը հասցնելը տասնյակ հազարովոր դոլարներ արժի, այնպես որ այնտեղ շինարարական նյութեր տեղափոխելը չափազանց թակ կլիներ։ Այդ պատճառով ինժեներները մշակում են ռոբոտացված տեխնիկայի եւ 3D-տպագրության օգտագործմամբ լուսնային ռեգոլիտից բազա ստեղծելու տեխնոլոգիաներ։ Այդ առաջադրանքը լրացուցիչ թեթեւացնել խոստանում է Նորվեգիայի Էստֆոլի համալսարանական քոլեջից Աննա-Լենա Քյոնիքսենի թիմի կատարած գյուտը։

Journal of Cleaner Production-ում հրապարակված հոդվածում նրանք դիտարկում են լուսնային բազայի կառուցման համար ապագա գաղութաբնակների մեզի վերամշակումը։ Ինժեներների խոսքերով՝ դրանից արտադրված միզանյութը կարող է ցեմենտային լուծույթի պլաստիկացնող միջոց օգտագործվել։ Այդպիսի հավելումը բարձրացնում է բետոնի պլաստիկությունը, թույլ է տալիս ավելի հարմար աշխատել դրա հետ, մեծացնում է խտությունը եւ դեֆորմացիաների հանդեպ կայունությունը, փոխանցում է Naked-Science-ը։

Իրենց փորձարկումների համար գիտնականները օգտագործել են ESA-ում ստեղծված լուսնային գրունտի սիմուլյատոր եւ համապատասխան 3D-պրինտեր, որի օգնությամբ տպագրել են նմուշներ եւ ուղարկել մանրամասն անալիզի։ Բաղադրիչները, որոնք տպագրվել են միզանյութի ավելացմամբ, ենթարկվել են սառեցման-հալեցման մի քանի ցիկլի եւ 80 °C տաքացման, սակայն ամբողջությամբ պահպանել են իրենց կառուցվածքային հատկանիշները։

«Միզանյութ հավաքելու գործընթացը մենք առայժմ չենք դիտարկել, քանի որ դեռեւս չենք պարզել՝ չի՞ կարելի արդյոք մեզի այլ բաղադրիչներ օգտագործել շինարարական խառնուրդին ավելացնելու համար»,- ասել է Աննա-Լենա Քյոնիքսենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ