News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 26
USD
483
EUR
526.57
RUB
6.76
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 31–ին, ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանին` կնոջ` Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։ Հեռագրում մասնավորապես նշված է.

Սիրելի՛ Լևոն։ Անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։  Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եւ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․

Ես և Նունեն, վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերով։ Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիանա։ Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ