News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հեռավար ուսուցման անհրաժեշտությունը, Վիվա-ՄՏՍ-ն իր բջջային ցանցից օգտվող աշակերտներին, մանկավարժներին, ծնողներին ու առհասարակ՝ բոլոր իր բաժանորդներին, հնարավորություն է ընձեռում ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով օգտվելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի թվայնացված տարբերակից՝ առանց ինտերնետի հավելյալ վճարի։ Դասագրքերը հասանելի են առցանց՝ «Armenian Schoolbooks» հավելվածի և http://schoolbooks.am/ կայքի միջոցով։ Այս հարթակներից օգտվելիս՝ օգտագործած ինտերնետի ՄԲ-երի համար տարիֆիկացում չի կիրառվի:

«Armenian Schoolbooks»՝ դասագրքերի թվայնացման և տարածման նախագիծն իրականացվել է «Մեր Սոֆթ» ընկերության՝ «bonee.net» համակարգի և «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» համատեղ աշխատանքի արդյունքում։ Տեխնոլոգիաների ժամանակակից լուծումն իր բաժանորդներին առավել հարմարավետ տարբերակով առաջարկելու համար, Վիվա-ՄՏՍ-ը սկսել է համագործակցել նախագիծն իրականացրած կողմերի հետ։

Google PlayMarket-ում և AppStore-ում առկա անվճար «Armenian Schoolbooks» հավելվածի, ինչպես նաև http://schoolbooks.am/ կայքի միջոցով, հասանելի են 5-12-րդ դասարանների համար նախատեսված՝ պետականորեն հաստատված բոլոր դասագրքերը։

«Վիվա-ՄՏՍ-ը շարունակաբար դրսևորում է պատասխանատու մոտեցում՝ բիզնես-պետություն-հասարակություն համագործակցության շղթայում։ Համոզված եմ, որ անկախ երկրում առկա իրավիճակից, այդպիսին պետք է լինի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության արժեհամակարգով առաջնորդվող  ընկերությունների մոտեցումը։ «Armenian Schoolbooks» ծրագիրը խթանում է հեռավար կրթությունը և հիանալի տարբերակ է այն մարդկանց համար, որոնց ձեռքի տակ չկա դասագիրք: Կարծում եմ, կրթական գործընթացներից չկտրվելու համար՝  թվայնացված դասագրքերի միասնական այս համակարգից օգտվելու հնարավորությունը լավ լուծում է»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ներդրում ունենալ հայկական կրթական համակարգի զարգացման գործում։  Նախագծի հիմնական նպատակն է հանրամատչելի դարձնել դասագրքերը և ակտիվացնել մեր երկրի կրթական գործընթացները՝ ապահովելով դրանց համաբացությունը ժամանակի մարտահրավերներին և պահանջներին»,- նշել է «Մեր Սոֆթ» ընկերության հիմնադիր և «bonee.net» հարթակի համահեղինակ Տիգրան Մանուկյանը։

Համակարգի միջոցով դասագրքերը հասանելի են ցանկացած պահի և ցանկացած վայրում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Ամենաշատ