News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանացի հնագետները հայտնաբերել են ժայռապատկերների հնագույն նմուշներ, որոնք պահպանվել են ինդոնեզիական Թիմոր կղզու քարանձավներից մեկում: Պատկերները, որոնք ուսումնասիրել են Սաութհեմփթոնի համալսարանի աշխատակիցները, մոտ 65 հազար տարեկան են, փոխանցում է Planet- today-ը:

Եթե Ինդոնեզիայում գտնված քարանձավային նկարները համեմատենք Եվրոպայում հայտնաբերված հնագույն ժայռապատկերների լավագույն նմուշների հետ, ապա ինդոնեզիական գտածոն բավականին դժգույն է. խոսքը համեստ նկարների մասին է, որոնք երեւակայությունը չեն ցնցում նույնիսկ ամբողջ ցանկությամբ հանդերձ: Բայց դրանք, այնուամենայնիվ, մշակույթի պատմության ուսումնասիրման համար կարեւորագույն արտեֆակտներ են, որոնք ստեղծվել են մոտ 65 հազար տարի առաջ:

«Եթե մեր ենթադրությունները իրավացի են, ապա նկարները ստեղծել են ծովագնացները, որոնք ճանապարհորդել են Ինդոնեզիայի կղզիների միջեւ: Նկարները, որոնք իրենցից կարմիր գունանյութ են ներկայացնում եւ ձեռքերի հետքեր, գտնվել են Լենա Հարա քարանձավի պատերին, որը գտնվում է Թիմոր կղզու արեւելյան մասում: Հնագույն գեղանկարչությունը բավականին վատ է պահպանվել. այն փաստացի չի երեւում, եթե ուշադիր չնայես»,- ասում են բրիտանացի գիտնականները, որոնք զննել են գտածոն:

Հետազոտական խմբի ղեկավար Քրիսթոֆեր Սթենդիշը նշել է, որ նկարների հեղինակներն են եղել ծովագնացները, որոնք Ասիայից եկել են Սահուլ գերմայրցամաքի փլուզումից հետո ձեւավորված տարածքներ: Խոսքը տարածքների մասին է, որոնք այսօր հայտնին են որպես Ավստրալիա, Նոր Գվինեա եւ Թասմանիա: «Թիմորում արդեն գտնվել էին ժայռապատկերներ, բայց ավելի երիտասարդ՝ դրանք ընդամենը 11 հազար տարեկան են»,- հավելել է Սթենդիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ