News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և կալանավորվել են հետախուզման մեջ գտնվող երկու անձինք:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի մարտի 7-ին՝ ժամը 21:05-ին, «աջ  ազդրի ծակած-կտրած վերքեր, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչը: 

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2020թ. մարտի 7-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակիչը Լոռու մարզի բուսաբանական ինստիտուտի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով վիճաբանել, ապա հարվածներ է հասցրել իր համաքաղաքացուն:

Երբ վերջինս հետագա վիճաբանությունից խուսափելու նպատակով դիմել է փախուստի, 40-ամյա տղամարդը՝ ընկերոջ հետ միասին, իր «Տոյոտա Լենդ Քրուզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել և Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցում գետնին է գցել նրան, ապա՝ ձեռքերով, ոտքերով, այնուհետև նաև դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր վնաս:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ բնակարանի խուզարկություն, որի արդյունքում  նրանցից մեկի բնակարանում հայտնաբերվել է ատրճանակ, 9 փամփուշտ, 2 նռնակ, ինչպես նաև՝ թմրամիջոցին նմանվող չոր բուսական զանգվածներ, որոնք  ուղարկվել են փորձաքննության:

2020 թվականի մարտի 28-ին հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հայտնաբերվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով: Վերջիններս կալանավորվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ