News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 06
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում հաստատեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Ռուստամ Ռաֆիկի Սահակյանի ընտրության արդյունքները:

Որոշման հիմնավորման մոեջ նշվում է, որ

Ռեկտորն ընտրվում է ՀՀ օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

2020 թվականի մարտի 1-ին կայացել է Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին մասնակցում էին խորհրդի բոլոր՝ 24 անդամները:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում քվեները 4  թեկնածուների միջև բաշխվել են հետևյալ կերպ՝ Ռուբիկ Դալլաքյան՝ 1 կողմ , Ստեփան Ստեփանյանց՝ 1 կողմ, Ռուստամ Սահակյան՝15 կողմ,  Զարուհի Վարդանյան՝  6 կողմ, բոլորին դեմ՝ 1:

Տպել
Ամենաշատ