News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Եթե այսօր զինադադար է, էլի ինչ-որ տեղ էդ տղերքի շնորհքն է, որովհետեւ թշնամին վախենում է, որ եթե ապրիլյան պատերազմում 18-20 տարեկան զինվորները կարողացան էդ հզոր ուժի դեմ կանգնել ու հաղթել, դա պատերազմը մեզնից հեռվացրեց: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

«Մենք այստեղ այցելելով պետք է հասկանանք, որ մենք որպես պատերազմող երկիր, միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմին: Մենք միշտ պարտավոր ենք դասեր քղել, բայց ցավոք սրտի, էլի սխալներ ենք թույլ տալիս»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ չնայած թերություններին մենք հաղթեցինք ապրիլյան պատերազմում. «Այդ 800 հեկտարը նշանակություն չուներ: Դա լայնածավալ հարձակում էր, որին դիմակայեցինք: Այսօրվա բանակը չենք կարող համեմատել 2016-ի բանակի հետ, որովհետեւ թե սպառազինությամբ, թե մնացած ամեն ինչով բանակն այսօր ավելի հզոր է, ավելի մարտունակ է եւ ավելի ժամանակակից տեխնիկայով է զինված»:

Անդրադառնալով ԵԿՄ-ի դերին, Սասուն Միքայելյանն ասաց, որ մինչեւ այսօր ԵԿՄ-ն գործել է հետեւյալ կերպ. Մեկից մի բան խնդրել է, տարել տվել է մյուսին, ինչը պետք է վերանա եւ ԵԿՄ-ն պետք է գործի պետական ֆինանսական աջակցության ներքո. «Մենք ձգտում ենք, որ այն տղերքը, որ իրոք արժանի են, այն զոհերի ծնողները, որ ծանր սոցիալական վիճակում են, պետական հովանավորության տակ լինեն, ոչ թե կողքից օգնությունների հաշվին: Այս կարճ ժամանակամիջոցում մեր նոր իշխանությունը չի կարող այդ հարցը լուծի, գումարած այսօրվա իրավիճակը, բայց միշտ էլ դա իշխանության ուշադրության կենտրոնում է եւ քայլեր են արվում, որ այդ հարցերը լուծվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ