News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Խորհրդարանն իսկապես պատրաստ է նոր արտահերթ նիստերի. Բոլոր խմբակցությունները՝ անկախ նրանից, թե երբեմն նիստերի ժամանակ ինչպիսի դեբատներ են լինում, հասկանում են, թե ինչպիսի իրավիճակում է Հայաստանը եւ ողջ մոլորակը: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով, կա այդ գիտակցումը, որ ցանկացած պահի կարող է կառավարության նոր գործիք պետք գալ կորոնավիրուսի դեմ պայքարում եւ խորհրդարանը պատրաստ է քննարկել բոլոր գործիքները:

«Այս առումով երկու միտում կա. կա պնդում, որ խորհրդարանը ցանկացած պարագայում դակում է որեւէ նախագծի, որը գալիս է կառավարությունից կամ պարետատնից, եւ մյուս մյուս կողմից ասվում է, որ խորհրդարանն անիմաստ երկար քննարկումներ է անում, օպերատիվ չի: Այս երկու կարծիքները հակասում են միմյանց: Պետք է հավաստեմ, որ ԱԺ-ն շատ հավասարակշռված է աշխատում եւ օպերատիվ արձագանքում է, եւ ամեն տառի վրա աշխատում է: Կառավարությունից ուղարկված փաստաթղթերը փոփոխվում են, նորից են քննարկվում:

Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ սրանք արտակարգ միջոցառումներ ենՆաեւ հասկանում ենք, որ երբեմն այս միջոցառումները կլինեն հասարակության այս կամ այն շերտի, անհատների ոչ սրտով: Ի վերջո սահմանափակումների մասին է խոսքը, եւ դա առաջացնում է դժգոհություն, մյուս կողմից դրանք մարդկանց սոցիալական վիճակին են հարվածում: Կա այդ գիտակցումը, որ քաղաքական ուժերը նաեւ իրենց վարկանիշի հաշվին են այս ոչ պոպուլյար լուծումների գնում: Կա նեւ այդ սարսափելի մեծ պատասխանատվության զգացումը, որ այս պահին ցանկացած քայլից, ցանկացած վայրկյանից բազմաթիվ մարդկանց կյանքերն են կախված»,-ասաց ԱԺ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ