News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել: Այս մասին հայտնում են Արցախի Ոստիկանությունից:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook» կայքում «Grisha Danielyan» անվամբ օգտատերը տեսանյութ է տարածել, թե ինչպես են մի խումբ անձինք Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 4 դպրոցի շենքում տեղակայված 1/21 ընտրական տեղամասում ընտրողից պահանջում հեռախոսից ջնջել քվեաթերթիկի լուսանկարը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook» կայքում «Artsakhnews» խմբի կողմից տեսանյութ է տարածվել մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի 5-րդ դպրոցի մարզադահլիճում տեղակայված ընտրական տեղամասում ընտրողի կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու վերաբերյալ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook» կայքում «Sergey chamanyan» անվամբ օգտատերը տեսանյութ է տարածել մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի 7-րդ դպրոցի շենքում տեղակայված ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի վերաբերյալ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ստացվել է ԱՀ գլխավոր դատախազությունից ուղարկված գրությանը կից նյութերն առ այն, որ Արցախի արդարության կուսակցության ֆեյսբուքյան կայքում հրապարակվել էր Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան համայնքի թիվ 4/30 տեղամասում քվեատուփերը կնքված չլինելու և ԱՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված պահանջները չկատարելու վերաբերյալ տեղեկությունները:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ստացվել է ԱՀ գլխավոր դատախազությունից ուղարկված գրությանը կից նյութերն այն մասին, որ ֆեյսբուքյան կայքի օգտատեր Աննա Այվազյանը տեղեկություն է հրապարակել, մարտի 31-ին ԱՀ համապետական ընտրությունների ընթացքում Մարտակերտի շրջանի Վանք համայնքում տրանսպորտային միջոցի վառելիքի տեսքով թեկնածուի համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Ապրիլի 3-ին ԱՀ Մարտակերտի շրջդատախազությունից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել 03.04.2020թ. գրությանը կից նյութերն այն մասին, որ 168.am կայքում հրապարակվել է դիտորդ Սոնա Աղեկյանի գրառումն՝ «Մարտակերտի երկու ընտրատեղամասերում արձանագրել ենք, որ կահավորանքը սխալ է, քվեատուփը դրել էին աստիճանների տակ, որպեսզի վերևից մեկը վերահսկի, որ մարդիկ վախից քվեարկեն նրան, ում պատվիրված է» բովանդակությամբ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Ապրիլի 3-ին ԱՀ Մարտակերտի շրջդատախազությունից ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել 03.04.2020թ. գրությանը կից նյութերն այն մասին, որ asparez.am կայքում հրապարակվել է «Ականատես» դիտորդական առաքելության կողմից ներկայացված նախնական տեղեկանքում զետեղված մարտի 31-ին կայացած ԱՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Մարտակերտ քաղաքում տեղակայված 4/2 ընտրատեղամասում ժամը 14:30-ից մինչև 14:45-ը տեսախցիկով նկատվել է լցոնման դեպք, որը սակայն, հնարավոր չի եղել ստուգել տեսանյութի վերանայման անհնարինության պատճառով» վերնագրով գրառումով տեղեկությունը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ստացվել է ԱՀ գլխավոր դատախազությունից ուղարկված նյութերը այն մասին, որ 02.04.202թ. «facebook» կայքում «Roman Babayan» անվամբ օգտատերը տեսանյութ է տարածել որում նշվում է, որ մարտի 31-ին Շուշի քաղաքի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցում տեղակայված 7/1 ընտրական տեղամասում ընտրողի կողմից քվեաթերթիկը ենթադրաբար լուսանկարվել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանություն է մուտք գործել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված «Իրազեկ Քաղաքացիների Միավորման Ստեփանակերտի Գրասենյակ» խորհրդատվական ՀԿ֊-ի կողմից տրված հանցագործության մասին հաղորդումն այն մասին, որ «facebook» կայքում «Վիտալի Բալասանյան Vitali Balasanyan» անվամբ գրանցված օգտատիրոջ կողմից մարտի 28-ին հրապարակվել էր, որ ուժային կառույցների, տարբեր նախարարությունների շարքային աշխատողների կողմից սպառնալիքներ են հնչում,որ քվերարկեն իրենց նշած թեկնածուի օգտին։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ