News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Համաներումն անհատին չի հաշվի առնում, այլ հաշվի է առնում հոդվածները, իսկ վաղակետ ազատումը կոնկրետ մարդու տվյալներն է հաշվի առնում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանելով քաղաքացիների հարցերին։

Քաղաքացին հարց էր ուղղել՝ արդյոք ներկայիս վիրուսային պայմաններում հնարավո՞ր է համաներում շնորհվի ՔԿՀ-ներում գտնվող անձանց։

«Քրեական համաներումը, ճիշտ է, ես էլ եմ համաներումով դուրս եկել, սակայն այդքան էլ արդյունավետ գործիք չէ։ Եթե նայում ենք համաներման արդյունքները, համաներումներով ՔԿՀ-ներից ազատված անձանցից մեծ մասը շատ արագ վերադառնում է ՔԿՀ-ներ, մենք ունենում ենք հանցավորության մակարդակի աճ»,- պատասխանեց Փաշինյանն ու հավելեց, որ այս պահին պայմանական վաղակետ ազատման ինստիտուտն ուժեղացնելու ուղղությամբ են աշխատում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ