News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Հ.Յ. Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ի գիտություն ընդունելով Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը ս. թ. մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ և վերլուծելով ընտրական գործընթացին առնչվող տվյալներն ու տեղեկությունները, արձանագրում ենք.

Ընտրությունները տեղի ունեցան օրենքով սահմանված կարգով, ժամկետներում, մրցակցային, բայց անհավասար պայմաններում, սակայն ընտրություններին նախորդած զարգացումները և քվեարկության ընթացքը համադրելի են 2005 թ.-ին տեղի ունեցած ընտրախախտումների և արատավոր երևույթների հետ:

Հաշվի առնելով մեր Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, գործադիր և օրենսդիր իշխանություն ձևավորելու անհրաժեշտությունը, ընդունում ենք ընտրությունների արդյունքները՝ ակնկալելով, որ հանուն ազատ, անկախ և կայուն զարգացող Արցախի՝ իշխանությունները կանեն համարժեք հետևություններ, մասնավորապես կապահովեն արձանագրված ընտրախախտումների անաչառ, համակողմանի քննությունը, իսկ առաջիկայում լրջորեն կանդրադառնան համակարգային փոփոխությունների սահմանադրական լուծումների մեր քաղաքական պահանջի իրագործման և ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցերին:

Քարոզարշավի ընթացքում անդրադարձել ենք հասարակությանը հուզող հիմնախնդիրներին և ներկայացրել դրանց լուծման մեր պատկերացումները, տուրք չտալով ամբոխավարությանը: Սակայն այս կամ այն պատճառով, ցավոք, մեր խոսքը լայնորեն չընկալվեց և խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր կուսակցությունը ԱՀ Ազգային Ժողովում ներկայացված կլինի երեք պատգամավորներով:

Մեր դիրքորոշումների հաստատուն հենքը՝ երկրի անվտանգությանը, կայուն զարգացմանը, անհրաժեշտ բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը, սոցիալական արդարությանը եւ օրենքի գերակայության ապահովմանը միտված աշխատանքներն են:

Շնորհակալություն ենք հայտնում ազատ ու գիտակցված ընտրություն կատարած մեր բազմահազար հայրենակիցներին և այդ թվում՝ Հ.Յ. Դաշնակցության շուրջ համախմբված ընտրապայքարի բոլոր մասնակիցներին:

Ապրիլի 14-ին նախատեսված ԱՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն առավելագույն քվե ստացած երկու թեկնածուները:

Մեկնելով մեր նախընտրական ծրագրի հիմնադրույթներից և առկա քաղաքական զարգացումներից՝ Հ.Յ. Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին:

Անկախ քաղաքական հայացքներից, մեզ բոլորիս միավորում է հայրենիքի բարօրությունն ու զարգացումն առաջ տանելու վճռականությունը»,- ասված է հայտարարությունում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ