News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն ապրիլի 8-ին ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը: 168.am-ի հարցին ի պատասխան՝  հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

«Դիմումին արձագանքելու համար ժամկետներ սահմանված չեն, բայց ինչպես մեզ փոխանցեց Հասմիկ Պետրոսյանը, «նախագահն անպայման իր դիրքորոշումը կարտահայտի»,– գրում է կայքը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է նախագահ Սարգսյանին՝ խնդրելով իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ձեռնարկել քայլեր՝ քրեական գործում ներկայումս ստեղծված փակուղային և անորոշ իրավիճակի ուղղությամբ, հատկապես` հաշվի առնելով համաճարակային արտակարգ պայմանները:

«Մեր կողմից բարձրացված հարցը շատ պարզ է և վերաբերում է Նախագահի՝ Սահմանադրության պահպանման գործառույթի իրացմանը և Դատական իշխանության անգործության կանխմանը: Ստեղծվածը թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, և թե՛ Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք նորմերի, սակայն, հատկապես Սահմանադրության 3-րդ հոդվածի կոպիտ խախտում է, որի պահպանմանը հետևելը հենց Նախագահի սահմանադրական լիազորությունն է:

Այդ գրությունը մասնավորապես ընդգծում է, որ առկա է ակնհայտ անհրաժեշտություն Նախագահի կողմից նախաձեռնելու գործընթաց՝ ծանոթանալու դատավոր Ա. Դանիբեկյանի անձնական գործին՝ պարզելու համար՝ արդյո՞ք վերջինս առհասարակ կարող է պաշտոնաթող Նախագահին մեղսագրվող արարքի վերաբերյալ քրեական գործը քննության առնել, թե՞ ոչ, կամ ինչպե՞ս է հնարավոր 2020 թվականի մարտի 13-ից, առանց որևէ տեղեկության, Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, կորոնավիրուսային վարակի նման վտանգավոր ցուցանիշների պայմաններում, որևէ գործողություն չկատարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ»,- ասված է իրավաբան Սարգիս Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ