Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 12:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Ա., ծնված 1974 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել փոսի մեջ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: