News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան շնորհավորել է քրիստոնյաներին, որոնք հետեւում են առաքելական օրացույցին, Զատկի տոնի կապակցությամբ, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։

Քրիստոնյաները, որոնք հետեւում են առաքելական օրացույցին, 2020 թվականի ապրիլի 12-ին նշում են Սուրբ Զատկի տոնը։ Վրաստանում այդ համայնքներն են Հռոմեական կաթոլիկ եկեղեցին, Ավետարանչական-լյութերական եկեղեցին, Հայ Առաքելական եկեղեցին եւ ավետարանչական քրիստոնյաների մի մասին։

Պանդեմիայի ֆոնին Զատկի պատարագներն անցել են հատուկ պայմաններում։ Վրաստանի տարածքում գրեթե բոլոր եկեղեցիներում դրանք կայացել են առանց հավատացյալների եւ հեռարձակվել համացանցում։

Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ միասնական ջանքերով այդ համընդհանուր փորձությունն անպայման կհաջողվի հաղթահարել։

«Ցանկանում եմ շնորհավորել մեր երկրի բոլոր քաղաքացիներին, որոնք նշում են Սուրբ Զատիկն այսօր՝ վրացի կաթոլիկներին, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին եւ մեր հայ հայրենակիցներին, Վրաց Ավետարանչական-լյութերական եկեղեցուն եւ դրա հետեւորդներին։ Մաղթում եմ առողջություն եւ կայունություն»,-վարչապետը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Սոցիալական ցանցում արեւմտյան ծիսակարգով առաջնորդվող քրիստոնյաներին շնորհավորել է նաեւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալաքվաձեն։

«Շնորհավուրում եմ այս լուսավոր տոնի կապակցությամբ վրացի կաթոլիկներին, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին եւ մեր հայ հայրենակիցներին, Վրաստանի Ավետարանչական-լյութերական եկեղեցուն։ Մաղթում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին բարեկեցություն, առողջություն եւ ուրախություն»,-գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ