News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արեւի նոր գերճշգրիտ պատկերները արվել են հազվագյուտ տիեզերական NASA's High-Resolution Coronal Imager հեռադիտակի օգնությամբ, որը կարող է ճանաչել մեր աստղի մթնոլորտում մինչեւ 70 կմ չափերի կառույցները, հայտնում է Nat-geo-ն։

Լուսանկարներում պարզ երեւում են աստղի արտաքին շերտի այն հատվածները, որոնք լցված են նախկինում չհայտնաբերված, շատ բարակ մագնիսային թելերով, որոնք էլ կազմված են մինչեւ մի քանի միլիոն աստիճան շիկացած պլազմայից։ Արեւի բոլոր նախկին պատկերները թույլ չէին տալիս գիտնականներին հասկանալ, թե ինչից է կազմված աստղի այդ վերին շերտը։

Մինչ այժմ արեւային մթնոլորտի որոշ հատվածներ մութ կամ համարյա դատարկ էին թվում, սակայն նոր լուսանկարները լույս են սփռում մոտ 500 կմ լայնությամբ ամբողջական շերտերի վրա, որոնց ներսում հոսում են տաք էլեկտրիֆիկացված գազեր։

Այդ թելերը ստեղծող ճշգրիտ ֆիզիկական մեխանիզմը անորոշ է մնում, այդ պատճառով գիտնականները դեռեւս ստիպված կլինեն անցկացնել գիտական քննարկումներ, որոնք կկենտրոնանան այն բանի վրա, թե ինչու են դրանք ձեւավորվում եւ ազդում են արդյոք արեւային բռնկումների եւ արեւային մրրիկների վրա։

Սպասվում է, որ Արեւի հաջորդ բարձրկետային լուսանկարները կկատարվեն NASA Parker Solar Probe զոնդի եւ արեւային ուղեծրային ESA (SolO) սարքի միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ