News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հիդրոէներգետիկան կշարունակի մնալ Արցախի տնտեսության կարեւորագույն ոլորտներից մեկը: Այս մասին այսօր` ապրիլի 15-ին, մամուլի ասուլիսին ասաց Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով` հիդրոէլեկտրակայանի շինարարությունը կշարունակվի, բայց բնապահպանական պահանջները կխստացվեն: «Հիդրոէներգետիկան կլինի հիմնական այլընտրանքային վերականգնվող աղբյուրը, կարեւոր դեր կխաղա Արցախի տնտեսության մեջ, կապահովի Արցախի էներգետիկ անկախությունը եւ կարեւոր դեր կունենա Հայաստանի էներգետիկ ոլորտում»,- հայտարարեց Հարությունյանը: Ըստ Հարությունյանի` արեւային էներգիան կարող է ապահովել բնակչության կարիքների 10-20 տոկոսը, իսկ քամուց ստացվող էներգիան Արցախում բացարձակ հեռանկարային չէ:

Պատասխանելով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման հետ կապված քննադատության մասին հարցին` Հարությունյանը կատեգորիկ կերպով հայտարարեց, որ ցանկացած ապօրինի միջամտություն հիդրոէլեկտրակայանի կառուցմանը կպատժվի օրենքով: «Եթե շինարարությունը չի համապատասխանում բնապահպանական չափանիշներին, կպատժենք` սկսած թույլտվություն տվածներից: Բայց եթե բնապահպանական խախտումներ չլինեն, եթե ինչ-որ մեկը փորձի միջամտել, մենք դա կհամարենք վնաս պետությանը եւ նույնիսկ` ահաբեկում եւ դիվերսիա: Նրանք, ովքեր դեմ են մեր էներգետիկ անկախությանը, մեր թշնամիներն են»,- ասաց Հարությունյանը:

«Ես հիդրոէլեկտրակայան չունեմ»,- ամեն դեպքում, հավաստիացրեց Հարությունյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ