News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեկ գիշեր Գեղարքունիքում տեղի ունեցած սպանության գործով կասկածվողը աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը:

Նշենք, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին՝ Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր Նորք 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանի դին։

«Երեկ գիշեր է դեպքը եղել, չգիտենք մանրամասները: Ձերբակալվածը մեր գյուղի բնակիչ է,  32-ամյա Արթուր Կիրակոսյանը, ինքը ադեկվատ երիտասարդ է, ապրում էր հոր, մոր կնոջ եւ 2 անչափահաս երեխաների հետ, ոչ մի վատ բան չենք տեսել: Հայրն էլ պատերազմի մասնակից է ու հաշմանդամ: Մեր գյուղից եւս մեկ քանի հոգու հրավիրել են ոստիկանություն` որպես վկայի»,-ասաց նա` նշելով, որ Արթուրը իր հետ անձնական զենք է ունեցել:

Համայնքապետի խոսքով` նույնիսկ 32-ամյա երիտասարդի ծնողները տեղյակ չեն, թե ինչպես է եղել դեպքը:

Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ