News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները, չնայած որ դեռպաշտոնապես այս տեղեկությունը Հանրային հեռուստաընկերությունից ոչ ոք չի հաստսաում:

Վարդան Հակոբյանի գործընկերները նրա ֆեյսբուքյան  էջը հեղեղել են «Մենք rec  ենք» գրառումով նկարներով եւ  պահանջում են որ վերականգնվի աշխատանքում:

Դերասան և ռեժիսոր` Տիգրան Նալչաջյանը Վարդան Հակոբյանի էջում գրել է. «Արհեստական սկանդալի պատճառով աշխատանքը կորցրին մարդիկ, ովքեր հանրայինը բերել էին նոր մակարդակի։

Անձամբ ես Vardan Hakobyan -ին եմ ճանաչում։ Իր պես նվիրված, կրեատիվ, դրական ու ճիշտ արժեքներ կրող տղային, ով 25 տարեկանում իր սեփական ուժերով (սա էլ որպես 100% ինֆո եմ ասում) դարձել էր Հ1-ի գլխավոր պրոդյուսեր` հաստատ չարժեր որ կորցներ պաշտոնը։ Որովհետև դրանով հանրայինն է առաջին հերթին տուժելու։

Սրանով ցանկանում եմ դիմել վարչապետին, ով ինքն էլ դեմ է կադրային ջարդին։ Մի գուցե որոշումը վերանայվի»։

Նշենք, որ Վարդան Հակոբյանը որեւէ գրառում չի կատարել, միայն նկար է ավելացրել, որտեղ գրված է «Մենք rec  ենք»:

Հանրային ՀՌԸ խորհրդի նախագահ Արա Շիրինյանն էլ Lurer. com-ի  հետ զրույցում չէր հերքել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի ու  Լրատվական և քաղաքական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանի ազատման դիմումների հետ կապված տեղեկությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի հեռուստաուղերձի նախապատրաստական աշխատանքների կադրերը հայտնվել են համացանցում: Կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը հազում, դեղ և ջուր խմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ