News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը` մինչեւ 2020 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալված հողերի լվացման եւ խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ջուրը ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել առանց հասույթ ձեւավորելու:

Սահմանվել է նաեւ, որ գետերի վարարումների հետեւանքով հեղեղումները կանխելու նպատակով դրանք մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ոռոգման նպատակով մատակարարվող առաջին ջուրը (սելավաջրեր) հաշվառել եւ մատակարարել առանց հասույթ ձեւավորելու:

Առաջարկվում է ջրօգտագործողների ընկերություններին սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով եւ ջրամբարներից մատակարարվող ջրի) մինչեւ 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի որոշ տարածաշրջաններում դեռեւս չի սկսվել գյուղատնտեսական մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը, սակայն վեգետացիայից առաջ անհրաժեշտ է ջրօգտագործողների հողատարածքներին խոնավալիցք հաղորդել եւ իրականացնել աղակալված հողերի լվացում: Այդ խնդրի լուծման եւ գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով էլ մշակվել է սույն որոշման նախագիծը:

Այս որոշումը հնարավորություն կտա «Ջրառ»-ին հեղեղումները կանխելու, գետերի վարարումներն անվտանգ անցկացնելու նպատակով այդ վարարումները բեռնաթափել մայր ջրանցքների միջոցով եւ ջրօգտագործողների ընկերություններին ջուրը մատակարարել առանց հասույթ ձեւավորելու: 

Միաժամանակ ջրօգտագործողների ընկերություններն էլ հնարավորություն կստանան վերը նշված դեպքում իրենց մատակարարված (բացառապես ինքնահոս եղանակով) ջուրը, ինչպես նաեւ վեգետացիայից առաջ հողատարածքներին (հիմնականում Արարատյան դաշտի ինտենսիվ ոռոգվող հողատարածություններին) խոնավալիցք հաղորդելու եւ աղակալված հողերի լվացում իրականացնելու նպատակով մատակարարվող ոռոգման ջուրը մինչեւ 10 հա հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին (կախված ջրաղբյուրից եւ դրա ջրատվությունից` ընդամենը շուրջ 36 հազ հա հողատարածքների շուրջ 55 հազ ջրօգտագործողների) մատակարարել անհատույց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ