News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի (Ինստագրամյան ուղիղ միացում) օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «Մենք խոնարհում ենք մեր գլուխները, սակայն չենք լռում»:

«Իրականում մենք պետք է մեզ հաղթող զգանք: 105 տարի առաջ մեզ ցանկանում էին ոչնչացնել: Մենք ամուր կանգնած ենք ոտքի վրա: Մեզ հաջողվեց պաշտպանել մեր ինքնությունը, ստեղծել պետություն, հզոր Սփյուռք: Դա մեր պատասխանն է հանցագործներին»,-ասել է նա:

Նախարարը նշել է, որ Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների 4-5 սերունդ  կա, եւ մինչ այժմ չի վերականգնվել արդարությունը: «Դա նշանակում է, որ վերքը շատ խորն է: Մեր եւ այլ ազգերի համար չափազանց կարեւոր է ցեղասպանությունների կրկնությունը թույլ չտալը: Եվ երիտասարդ սերունդը պետք է հասկանա, որ պետության ամրապնդումը պաշտպանություն է նման ոտնձգություններից: Հայաստանը շարունակում է աշխատանքն ազգային եւ միջազգային մակարդակով՝ նպատակ ունենալով կանխել ցեղասպանություններն ու զանգվածային հանցագործությունները: Անհրաժեշտ է վաղ փուլում վերհանել նախանշանները, որոնք հանգեցնում են ցեղասպանության՝ մարդու իրավունքների խախտումը, խտրականությունը, քսենոֆոբիան»,-նշել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է, որ ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն մասերից մեկն է արդեն 22 տարի շարունակ: Հայաստանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը հռչակվել է որպես ցեղասպանությունների զոհերի հիշատակման եւ ցեղասպանությունները կանխարգելման միջազգային օր: «Մենք դեռեւս պայքարում ենք մերժման եւ անօրինականության դեմ: Անօրինականությունը ծնում է հանցավոր հույս, որ կարող է խուսափել պատժից»,-նշել է ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ