News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայկական Ասամբլեան ողջունել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունը:

Նշենք, որ ավելի վաղ Ջո Բայդենն իր հայտարարության մեջ նշել էր, որ ընտրվելու դեպքում նա պարտավորվում է սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւը եւ դարձնել համընդհանուր մարդու իրավունքներն իր վարչակազմի գլխավոր առաջնահերթությունը: Բայդենի հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Այսօր մենք հիշում ենք չարագործությունները, որոնց բախվել է հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ

Բազմաթիվ տարիների ընթացքում Սենատում ես հպարտությամբ գլխավորել եմ հայ ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանության ճանաչման ջանքերը: Այսօր ես մեր ժողովրդի կյանքում այդքան մեծ ներդրում ունեցող բոլոր հայերի եւ հայ-ամերիկյան համայնքի կողքին եմ՝ հիշելով եւ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին»,-նշված է հայտարարության մեջ: Այսօրվա հայտարարությունը ցեղասպանության հարցում Բայդենի բազմամյա փորձի գագաթնակետն էր, հատկապես ԱՄՆ Սենատում նրա աշխատանքի ժամանակ, նշում է ԱՀԱ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ