News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լրագրող  Ջոն Քրիսթին հուշեր է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին` «Ուենտուորթ արքայազնի փողոցը» անունով, հայտնում է RockPort-ը:

Երբ լրագրող Ջոն Քրիսթին դժվարությունների էր հանդիպել սեփական կյանքում, որոշել էր օգտագործել իր լրագրողի հետազոտական հմտությունները` սեփական պատմությունը ներկայացնելու համար:

«Այն, ինչ նա իմացել էր իր ընտանիքի անցյալի մասին, բացել էր նրա աչքերը աշխարհին, որը նա երբեք չէր կարող պատկերացնել` աշխարհ, որն ապրում է ցեղասպանության ստվերում»,- նշվում է հոդվածում:

1909 թվականին Քրիսթիի տատիկը` Գուլենիա Հովսեփյանը, որն իր ընտանիքի հետ ապրում էր Թուրքիայում, ինը տարեկան էր: Մի օր նրա ընտանիքն աղջկան ուղարկել էր գյուղից դուրս կովերին արածեցնելու: Նրան վազելով մի տղա էր մոտեցել եւ ասել, որ նրա նմանների հետեւից զինված մարդիկ են եկել: Տղան ասել էր, որ աղջկա հորն արդեն սպանել են, իսկ ընտանիքի մնացած անդամներին հաջողվել է թաքնվել: Իր հուշերում Ջոն Քրիսթին պատմություններ է պատմում, որոնք իրեն ժամանակին պատմել է տատը, այդ թվում նաեւ` 1919 թվականին Թուրքիայից փախնելու մասին, երբ նա ընդամենը 19 տարեկան էր:

Առաջին աշխարհամարտից հետո նա  հարս էր եկել Ամերիկա: Նա ոչ միայն վերապրել էր Մեծ դեպրեսիան, այլեւ վեցը երեխա էր մեծացրել ամուսնու անսպասելի մահից հետո: Այնուհետեւ նա ականատես էր եղել, թե ինչպես են իր սեփական երեխաները պատերազմ գնում:

«Չբախվելով խնդիրներին, որոնք վերապրել է նրա տատիկը, սակայն լսելով նրա վառ պատմությունները դժբախտության առջեւ հաղթանակի մասին»` Ջոն Քրիսթին կարողացել է ուժ առնել նրա ժառանգությունից, եզրափակել է հոդվածագիրը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ