News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 20
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել կապված Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության դեմ իրականացված «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի հետ:

Հայտարարությունում ասվում է. «29 տարի առաջ ԽՍՀՄ եւ Ադրբեջանի կենտրոնական ղեկավարության անմիջական կազմակերպմամբ եւ համակարգմամբ իրականացվեց Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության տեղահանման լայնամասշտաբ «Օղակ» գործողությունը։ Այս արյունալի գործողությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես տեղափոխեց ռազմական հարթություն՝ մեկնարկ տալով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ հետագա լայնածավալ ագրեսիային։

«Օղակ» գործողությունը սկսվեց 1991 թ. ապրիլի 30-ին` Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն եւ Մարտունաշեն գյուղերի թիրախավորված գնդակոծությամբ, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ կիրառվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ОМОН)՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների եւ խորհրդային բանակի աջակցությամբ, ներխուժում էին հայկական գյուղեր՝ պաշտոնապես իբրեւ թե «անձնագրային ռեժիմի ստուգման» համար, իսկ իրականում սպանությունների, թալանի, հայկական ազգաբնակչության նկատմամաբ ահաբեկչությունների եւ դրան հետեւած տեղահանությունների նպատակով։

Ռազմաոստիկանական գործողությունների արդյունքում ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաեւ Շահումյանի, Հադրութի եւ Շուշիի շրջանների տասնյակ հայկական գյուղեր, տեղահանվեց շուրջ տաս հազար մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ վերցվեց։ Նրանցից շատերի ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ:

Ադրբեջանի իշխանությունները «Օղակ» գործողությունը դիտարկում էին որպես ողջ Արցախի հայաթափման սկիզբ, որը դարձավ հերթական դրսեւորումը 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում եւ Ադրբեջանի ԽՍՀ այլ բնակավայրերում, ինչպես նաեւ Հյուսիսային Արցախի գյուղերում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրագործված էթնիկ զտման քաղաքականության։

Արցախահայության՝ իր ինքնորոշման անբեկանելի իրավունքի իրացման պահանջներին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների իրականացրած հայկական ջարդերը, եւ հետագայում՝ 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի սանձազերծումը, որը կրկնվեց 2016 թ. ապրիլին, ապացուցեցին, որ միայն անկախ պետականության կերտման եւ շարունակական ամրապնդման ճանապարհով է հնարավոր երաշխավորել իր հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքը։ Միջազգային հանրության կողմից այս իրողության ըմբռնումն ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը լրացուցիչ զսպման գործոն կդառնան նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի նկրտումների դեմ եւ խաղաղություն ու անվտանգություն կապահովեն ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւը ցինիկաբար առաջարկել է Հայաստանին ընդունել «ադրբեջանցի փախստականներին»՝ «Ղարաբաղում հայերի» ներկայության դիմաց 
Կապահովենք Ղարաբաղում բնակվող հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը․․․
Բաքուն պահանջում է Արցախի ժողովրդին «հայկական ծագում ունեցող բնակիչներ» անվանել
Ադրբեջանցի պաշտոնյայի տրամաբանությամբ՝ միջազգային մեխանիզմները նախապատրաստվող սադրանքի նշան են․․․
Արցախի և ՀՀ-ի միմյանց կցորդ իշխանությունները ռազմաքաղաքական հանցագործներ են և պատրաստ են Արցախը հանձնել. Սամվել Բաբայան
Եվ եթե այսքանից հետո գտնվում են մարդիկ, ովքեր շարունակում են պնդել, թե ես...
Արցախը շարունակում է հավատարիմ մնալ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Արցախի ԱԳՆ
Այն պետք է հիմնված լինի ոչ թե ռազմական ուժերի հարաբերակցության կամ ուժի…
ԱՀ նախագահը ճնշում է գործադրում արցախցիների վրա, որ հետո ասի՝ տվեցինք մեր կուկուներին, փրկեցինք փչակը. Նազարյան
Ես էլ Արայիկ Հարությունյանին հարցնում եմ՝ եթե դու նման հարցադրում ես անում, ի՞նչ նպատակ ես հետապնդում…
ԼՂ իշխանությունները նույնպես ձեռքերը լվանում են անկախության հարցից․ Շարմազանով
Նա հիշեցրեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսքերն այն մասին, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է քննարկել ինտեգրումը, ապա ազատ է դա անելու հարցում․․․
Ամենաշատ